Мн. ч. личных местоимений

Я люблю весеннее чириканье воробьёв. Когда солнышко пригревает землю, на крышах домов, на деревьях, возле луж начинают громко чирикать воробьи. Под крышей каменного или деревянного дома они устраивают свои гнёзда. Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности. Человека воробьи не боятся, прыгают под ногами прохожих, смело скачут по улицам, по которым проезжают машины. Поймать воробья — дело нелёгкое. Приметливые, умные и осторожные, они редко попадают в лапы кошек, потому что быстро замечают

опасность.

Вопросы

Как воробьи встречают приход весны?

Чириканием

Где воробьи устраивают свои гнёзда?

Под крышей каменного или деревянного дома

Как воробьи относятся к своим птенцам?

старательно кормят и храбро защищают от опасности.

 

Множественное число
кто? мы вы они
кого? нас вас их
кому? нам вам им
кого? нас вас их
кем? нами вами ими
о ком? о нас о вас о них

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անԳամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
    Ես վարդերի վրա գտա փշեր:
    Աննաի տակը շատ փշեր կան:
  3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:Լքել-պարզ
    Գրիչ-ածանցավոր
    Մատ-պարզ

     

    Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

     

    Տներ, երկիր-գոյական

     

    Կլոր-ածական

     

    Կառուցված էին-բայ

    Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

     

    ա/ճամփորդեցճամփորդել

    բ/պետք է վճարեքվճարել

    գ/ասացասել

    դ/երազում էրերազել

    Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
    -Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

    Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

    ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
    բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
    գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
    դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

    զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

    Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

    Պատմողական-Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

    Հարցական՝-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

    Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

    Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

    Ջովանինոն հայտնվել էր մի երկրում,որտեղ ոչ մի սուր բան չկա

    Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

    ՈՉ

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի

MrBeast

Ջիմմի Դոնալդսոնը  ծնվել է 1998թ. մայիսի 7-ին, ավելի հայտնի որպես MrBeast , ամերիկացի YouTuber է , համացանցային անձնավորություն, գործարար և բարերար:  Նրան են վերագրվում YouTube-ի տեսահոլովակների մի ժանրի առաջամարտիկ, որը կենտրոնացած է թանկարժեք հնարքների վրա: 

MrBeast (@MrBeast) | Twitter

Դոնալդսոնը սկսեց տեսանյութեր հրապարակել YouTube-ում 2012 թվականի սկզբին 13 տարեկան հասակում « MrBeast6000 » բռնակով ; նրա վաղ բովանդակությունը տատանվում էր Let’s Plays- ից մինչև «տեսանյութեր, որոնք գնահատում են այլ YouTube-ների հարստությունը»: Նա վիրուսային դարձավ 2017 թվականին այն բանից հետո, երբ իր «հաշվելով մինչև 100,000» տեսահոլովակը ընդամենը մի քանի օրում հավաքեց տասնյակ հազարավոր դիտումներ, և այդ ժամանակվանից նա ավելի ու ավելի հայտնի դարձավ, քանի որ նրա տեսանյութերի մեծ մասը հավաքեց տասնյակ միլիոնավոր դիտումներ։ Ժամանակի ընթացքում նրա բովանդակության ոճը դիվերսիֆիկացավ՝ ներառելով մարտահրավերների և նվիրատվությունների տեսանյութեր, որոնք պարգևատրում են հազարավոր դոլարներ, դժվար առաջադրանքներով կամ գոյատևման մարտահրավերներով տեսանյութեր և օրիգինալ վլոգեր։ Երբ նրա ալիքը սկսեց բարձրանալ, Դոնալդսոնը վարձեց իր մանկության ընկերներից մի քանիսին, որպեսզի օգնեն ղեկավարել աճող ապրանքանիշը: 2022 թվականի դրությամբ MrBeast թիմը բաղկացած էր 60 հոգուց։

Դոնալդսոնի YouTube-ի գլխավոր ալիքը, որն ուներ գրեթե 94 միլիոն բաժանորդ 2022 թվականի ապրիլին, կոչվում է «MrBeast»։ Նա նաև վարում է YouTube-ի մի քանի այլ ալիքներ, այդ թվում՝ Beast Reacts, MrBeast Gaming, MrBeast Shorts և բարեգործական ալիք:  Նա նաև 2020 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող YouTube- ներից մեկն էր։ Դոնալդսոնը նաև MrBeast Burger- ի և Feastables- ի հիմնադիրն է և Team Trees- ի համաստեղծողը , որը դրամահավաք է Arbor Day Foundation- ի համար։ որը հավաքել է ավելի քան 23 միլիոն դոլար,  և Team Seas , դրամահավաք Ocean Conservancy- ի համար։և The Ocean Cleanup- ը, որը հավաքել է ավելի քան 30 միլիոն դոլար:

ԲԻ ՄՈԼՈՐԱԿԸ

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան:      Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Տեղափոխության վերաբերյալ խնդիրներ

  1. Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում:
    124:2=62
    62+4=66
    62-4=58
    Պատ՛. 66կգ      58կգ
  2. Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ   |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորի քանակները  հավասարվեց։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։
    74:2=37
    37+3=40
    37-3=34
    Պատ՛. 36կգ 40կգ
  3. Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեց։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
    150:2=75
    75+10=85
    75-10=65
    Պատ՛. 85կգ   65կգ
  4. Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրի   քանակները հավասարվեց։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
    540:2=270
    270+20=290
    270-20=250
    Պատ՛.290կգ   250կգ
  5. Երկու պարկում կար 100 կգ բրինձ։ Երբ |-ից 5 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում բրնձի քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ բրինձ կար յուրաքանչյուր պարկում:
    100:2=50
    50+5=55
    50-5=45
    Պատ՛. 55կգ  45կգ
  6. Երկու պարկում կար 140 կգ աղ։ Երբ  |-ից 10 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում աղի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ աղ կար յուրաքանչյուր պարկում
    140:2=70
    70+10=80
    70-10=60
    Պատ՛.60կգ  80կգ
    7․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք տեղափոխության վերաբերյալ խնդիրներ։ 

    Երեք դույլում կար 180 կգ սև բիբար։ Երբ  |-ից 30 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում աղի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ սև բիբար կար յուրաքանչյուր դույլում:
    180:3=60
    60+30=90
    60-30=30

     

Բակտերիաներ,սնկեր

Pleurotus_ostreatus(fs-03)

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակը մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:

Մուլտֆիլմ

Թունավոր սնկեր

Լրացուցիչ նյութ՝ հետարքիր փաստեր սնկերի մասին

1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:

2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

4. Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

6. Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

7. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:

8. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:

9. Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

10. Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:

11. Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:

12. Աշխարհի առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը, ստացել են սնկից:

13. Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:

14. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:

15. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:

ԻՄ ԸՆԿԵՐԸ «ՍՏԵՓԱՆԸ»

Իհարկե լինում են վեճեր ընկերների միջև, բայց իննսունութ տոկոս հավանականությամբ մենք կարող ենք բարիշել վաղը, մեկ շաբաթից կամ մեկ ամսից:
Ես ունեմ շատ մտերիմ ընկերներ ում հետ ես կիսում եմ իմ առօրյան: Բայց ամենաերկարը ես ընկերություն եմ անում Ստեփանի հետ: Մենք ընկերություն ենք անում արդեն վեց տարի, ինչ դեպք էլ չի լինում մենք միևնույնն է իրար համակարծիք ենք: Ստեփանը եղել էր իմ առաջին ընկերը:

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

 

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

 

150‧300‧20=150*20*300=3000*300=900.000

 

80‧600‧500=80*500*600=40.000*600=24.000.000

 

250‧700‧40=250*40*700=10.000*700=7.000.000

 

400‧600‧50=400*50*600=20.000*600=12.000.000

 

  1. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը

 

հաշվել առավել հարմար եղանակով՝

 

30‧40‧5=30*(40*5)=200*30=6.000

 

38‧24‧50=38*(24*50)=38*1200=42.600

 

15‧4‧500=15*(4*500)=2000*15=30.000

 

250‧40‧70=(250*40)*70=10.000*70=700.000

 

20‧10‧17=20*10*17=200*17=3400

 

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

 

4‧138‧25=(4*25)*138=138*100=13.800

 

80‧30‧50=(80*50)*30=4000*30=120.000

 

17‧8‧4‧50=(4*50)*8*17=200*8*17=1600*17=27.200

 

60‧40‧5‧20=(

 

11‧2‧30‧50=

 

2‧140‧250‧5=

 

  1. Ստուգե՛ք հավասարությունը․

 

270‧(5 ‧6)= (270‧5) ‧6 11‧(80 ‧9)=(11‧80)‧9

 

(20‧18)‧4=20‧(18‧4)

 

(800‧30)‧50=800‧(30‧50)

 

 

  1. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

 

27+27+27+27+27+27+27=7*27=189
104+104+104+104+104+104+104=104*7=728
290+290+290+290+290+290+290+290+290=290*9=2610
2388+2388+2388=3*2388=7164