All posts by barseghyanashot

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին: Continue reading Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Диагностическая работа для учеников 6-8 класса (выполняется на уроке)

1.Спишите, вставляя пропущенные буквы.

ЗагAр, кAсается, полОжение, заблEстел, гOрелый, блИстательное, пол.Aгаться, вырOщенные, зЫрька, продИрается, кОснуться, прорАстать, угАр, зАрево, вычИтание, загОрелый, разбИраться, собЕру, зажИгание, прикОсновение, , озАрить, пробИраюсь, кАсательная.

Выпишите из предложенных словосочетаний только те, где в словах пишется буква О.

ОбгОревшая свечка, внезапное озАрение, антипригарное покрытие, мамино прикОсновение, увидеть зАрянку, ранние зОри, огарок свечи, докОснуться до руки, пригОревший ужин, гОреть на плите, зАрево от пожара, начертить кАсательную, кОснется многих, кОсательно данного вопроса.

Найдите в данном тексте числительные и выпишите их.

Трое мальчиков путешествовали на двухпалубном корабле по Черному морю с бабушкой и дедушкой. Мальчики были тройняшками. Они закончили шестой класс на «четвёрки» и «пятёрки», путешествие было наградой за успешное окончание учебного года. А в Новосибирске в квартире на четвёртом этаже остались родители и пятилетняя сестрёнка, которая очень любит кататься на трёхколесном велосипеде. Во время путешествия они побывали в семи городах, увидели двенадцать видов птиц.

  1. Объясни значение фразеологизма одним словом:
    1. кот наплакал –чрезвычайно малом количестве чего-то
    2. без году неделя –короткое время (неделю) подготовки к   свадьбе после сватовства, обычно в богатых семьях.
    3. в двух словах –то же, что вкратце, кратко
    4. в мгновение ока – очень быстро
    5. во весь голос – очень громко
    6. во весь дух – настолько быстро, насколько хватает дыхания
    7. выбиться из сил – Предельно уставать, изнемогать от тяжёлой, длительной работы, ходьбы и т. д.
    8. делать из мухи слона – сильно преувеличивать что-либо, придавать чему-либо незначительному большое значение.

Составьте прилагательные во всех степенях сравнений.

Образец: умный — умнее — умнейший — самый умный

Тяжелый- тяжелее — тяжелейший
древний-древнее — древнейший
низкий-  ниже — самый низкий
строгий- строже — строжайший
добрый-добрее — добрейший
быстрый-быстрее — быстрейший

Մեր գալակտիկայի մասին

— Ողջույն, հարգելի հանդիսատես: Այսօր մենք կխոսենք մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթին Գալակտիկայի մասին:

— Ծիր Կաթին գալակտիկան մեր գալակտիկան է, որտեղ գտնվում են մեր Արևը և Երկիր մոլորակը:
— Չափս՝ տրամագիծը մոտ 100,000 լուսային տարի:
— Ձևավորում. ձևավորվել է մոտավորապես 13,6 միլիարդ տարի առաջ Մեծ պայթյունի արդյունքում:

— Ծիր Կաթին գալակտիկան բաղկացած է սկավառակից և գալակտիկական միջուկից:
— Սկավառակը պարունակում է պտտվող աստղեր և մոլորակներ, ինչպես նաև գազ և փոշի:
— Գալակտիկական միջուկը պարունակում է սև անցք, որի զանգվածը մոտավորապես 4 միլիոն անգամ մեծ է Արեգակի զանգվածից:

— Ծիր Կաթին գալակտիկան բաժանված է 88 համաստեղությունների:
-Համաստեղությունները բաժանվում են 48 հյուսիսային և 40 հարավային:
— Որոշ հայտնի համաստեղություններ՝ Մեծ արջ, Արծիվ, Առյուծ և Երկվորյակ:

— Գալակտիկան պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ:
— Աստղերն ունեն տարբեր տեսակներ ու զանգվածներ՝ փոքրից ու սառից մինչև մեծ ու տաք:
— Ծիր Կաթինը պարունակում է մոտ 200 միլիարդ մոլորակ, որոնցից մի քանիսը կարող են հարմար լինել կյանքի համար:

— Գալակտիկական սկավառակը հարթ շրջան է, որտեղ գտնվում են աստղերն ու մոլորակները։
— Սկավառակը պարունակում է երիտասարդ, տաք աստղեր, ինչպես նաև երիտասարդ աստղային առարկաներ և փոշու և գազի ամպեր:
— Սկավառակը պտտվում է գալակտիկայի կենտրոնի շուրջ՝ ստեղծելով բնորոշ պարուրաձև ձև:

— Գալակտիկական միջուկը գալակտիկայի կենտրոնական շրջանն է, որը պարունակում է սև խոռոչը:
— Գալակտիկական միջուկը ցուցադրում է ինտենսիվ ճառագայթում, աստղերի ձևավորումը հազվադեպ է տեղի ունենում, իսկ աստղերի մեծ մասը ծեր և սառը են:
— Գալակտիկական միջուկը պարունակում է գերզանգվածային սև անցք, որն ազդում է աստղերի և գազերի շարժման վրա Գալակտիկայում:

Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը

Իմ համար ամենակարևորն է Երգը և ընտանիքը, Ընկերները և խաղերը, Երգի հետ ես ուզում եմ կապել իմ կյանքը: Իմ հայրիկը ինձ սովորեցնում է լինել Ճիշտ մարդ և Ճիշտ որոշումներ կատարել: իսկ մայրիկս ինձ սովորեցրել է միշտ հասնել նրա նպատակին, իսկ իմ ընկերները դա իմ  2-րդ ընտանիքն է, իրանք միշտ իմ կողքին են , մենք խաղում ենք և մեր թեմաները լուծում:

Օդային զանգվածներ և կլիմայական գոտիներ

Երկրագնդի տարբեր հատվածներում ջերմության և
խոնավության անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է ոչ միայն ճնշման գոտիների առանձնացման, այլև կլիմայական գոտիների ձևավորման, որոնք նույնպես միմյանց օրինաչափորեն հերթափոխում են հասարակածից բևեռներ ուղղությամբ:

Համաձայն ռուս կլիմայագետ Ալիսովի, Երկրագնդի վրա կարելի է առանձնացնել 7 հիմնական կլիմայական գոտի՝ մեկ հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն, արկտիկական, անտարկտիկական և 6 անցումային կլիմայական գոտիներ՝ երկու մերձհասարակածային, երկու մերձարևադարձային, մերձարկտիկական և մերձանտարկտիկական, որոնք միմյանցից տարբերվում են առաջին հերթին օդային զանգվածներով և մթնոլորտային ընդհանուր շրջանառությամբ:

 

Մթնոլորտային ընդհանուր շրջանառության կարևորագույն բաղադրիչներն են օդային զանգվածները և դրանց տեղաշարժերը:

Միատեսակ ջերմության և խոնավության հատկանիշներով օժտված ներքնոլորտի մեծ ծավալի օդը, որը ձևավորվում է միասեռ ընդարձակ տարածքի վրա, կոչվում է օդային զանգված:

Օդային զանգվածները տեղաշարժվում են մեծ հեռավորությունների վրա, սակայն իրենց ջերմային և խոնավության պայմանները չեն փոխում, այլ ընդհակառակը այն տարածքը, ուր տեղափոխվում են օդային զանգվածները, ձեռք է բերում նույն այդ ջերմային և խոնավության հատկանիշները, որոնք բնորոշ էին տվյալ օդային զանգվածին:

Օրինակ՝

Ամռանը, երբ ճնշման գոտիները տեղաշարժվում են դեպի հյուսիս, հասարակածային գոտում ձևավորվող օդային զանգվածը տեղաշարժվում է դեպի մերձհասարակածային գոտի և այնտեղի կլիման նմանվում է հասարակածային գոտու կլիմային, իսկ ձմռանը, երբ ճնշման դաշտերը տեղաշարժվում են հարավ, արևադարձային գոտում ձևավորվող օդային զանգվածն է ներխուժում մերձհասարակածային գոտի և այնտեղ հաստատվում են արևադարձային գոտուն բնորոշ կլիմայական պայմաններ:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ

1. տարածքի կլիմայական պայմանները մեծապես կախված են այն օդային զանգվածից, որը տիրապետում է այդ տարածքում:
2. անցումային կլիմայական գոտիները ամռանը ենթարկվում են իրենցից հարավ, իսկ ձմռանը՝ իրենցից հյուսիս գտնվող օդային զանգվածի ազդեցությանը, քանի որ սեփական օդային զանգված չունեն:

Աշխարհի կլիմայական գոտիները.jpg

Երկրագնդի կլիմայական գոտիները

Օդային զանգվածների անվանումները և առաջացման տարածքները համընկնում են հիմնական կլիմայական գոտիների հետ: Ի տարբերություն հասարակածային, արկտիկական և անտարկտիկական օդային զանգվածների` արևադարձային և բարեխառն օդային զանգվածները ունեն 2 տարատեսակ՝ ծովային և ցամաքային: Ցամաքային տարատեսակները ավելի չոր են և այս հատվածներում ջերմաստիճանների տատանումները ավելի մեծ են լինում:

Կլիմայական գոտիների համառոտ բնութագիրը

Հասարակածային կլիմայական գոտին տարածվում է հասարակածի երկու կողմերով, սակայն համատարած գոտի չի կազմում: Պայմանավորված հասարակածային օդային զանգվածի ազդեցությամբ՝ ամբողջ տարին այստեղ խոնավ է՝ 3000−5000 մմ տեղումներ և տաք՝ +25+27°C:

Մերձհասարակածային գոտիները տարածվում են հասարակածային կլիմայական գոտու շուրջ, երբեմն ընդգրկելով նաև հասարակածային աշխարհագրական լայնությունները: Ամռանը հաստատվում են տաք ու խոնավ, իսկ ձմռանը՝ տաք ու չոր եղանակներ:

Արևադարձային գոտին արևից ստանում է ամենաշատ ջերմությունը և այստեղ տիրապետող արևադարձային օդային զանգվածը աչքի է ընկնում փոքր թափանցելիությամբ օդում փոշու մեծ քանակի պատճառով, չորությամբ և բարձր ջերմաստիճաններով: Միայն ծովափնյա որոշ գոտիներում, ուր տիրապետում է օդային զանգվածի ծովային տարատեսակը՝ կլիման նման է հասարակածային գոտու կլիմային, սակայն ավելի բարձր միջին ջերմաստիճաններով:

Մերձարևադարձային գոտիները տարածվում են արևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների միջև և տարվա մի հատվածը բնորոշվում են չոր ու շոգ կլիմայով, իսկ մյուս հատվածը՝ բարեխառն օդային զանգվածների ազդեցությամբ դառնում են ցուրտ ու չոր կամ մեղմ ու խոնավ` կապված օդային զանգվածի տարատեսակից:

Բարեխառն կլիմայական գոտին ցամաքի հատվածում ամենամեծ տարածքն է զբաղեցնում և ձգվում է 40−70° լայնությունների գոտում: Բարեխառն ծովային օդային զանգվածների ազդեցության գոտում ամառները տաք են, ձմեռները՝ մեղմ, իսկ տեղումները առատ են և հավասարաչափ բաշխված տարվա ընթացքում: Բարեխառն ցամաքային օդային զանգվածների ազդեցության գոտին աչքի է ընկնում չորային կլիմայով և ջերմաստիճանների մեծ տարեկան տատանումներով:

Մերձարկտիկական գոտին զբաղեցնում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածը, ամռանը ենթարկվում է բարեխառն օդային զանգվածների ազդեցությանը, ձմռանը՝ արկտիկական, ինչի պատճառով ցուրտ է և չոր: Մերձանտարկտիկական գոտին ունի նույն բնութագիրը, սակայն հանդիպում է միայն Անտարկտիդա մայրցամաքի և դրան հարակից ջրերի տարածքում:

Արկտիկական և անտարկտիկական կլիմայական գոտիները համապատասխանաբար տարածվում են հյուսիսային և հարավային բևեռների շուրջ և մշտապես աչքի են ընկնում ցուրտ ու չոր կլիմայով: Միայն ամռանը այն էլ կարճ ժամանակահատվածով ջերմաստիճանները դրական են լինում:

Հարցեր՝

1․ Ի՞նչ է օդային սահմանը և ի՞նչ հատկանիշներ ունի։

Մաս, որը հարմար է օդանավերի մթնոլորտում թռիչքների համար պետության տարածքով (ներառյալ ներքին ջրերը և տարածքային ծովը), 

2․ Քանի՞ կլիմայական գոտի է առանձնացվում։

Այն առանձնանում է չորս հիմնական կլիմայական գոտիներով Երկրի յուրաքանչյուր կիսագնդում։ հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային (Արկտիկա հյուսիսային կիսագնդում, Անտարկտիկա հարավային կիսագնդում)

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:

Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ 25−30 կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև 5 կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնում են:

photo.png

Աշխարհագրական թաղանթի սահմանները

Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է 40 կմ:

Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:

Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է:

Այդպիսի շրջապտուտներից հայտնի են ջրի և գրեթե բոլոր քիմիական տարրերի շրջապտույտները:

Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:

Օրինակ՝ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա:

Գրականության հղում էջ 5

Հարցեր

1․ Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը, և որո՞նք են դրա բաղադրամասերը։

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

2․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։

Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք են ամբողջականությունը, պարբերականությունը, գոտիականությունը և զոնայականությունը: