Category Archives: Ամառային ճամբար

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԱՏԵՍ

Վայոց Ձորի մարզի Արատես վայրում հանդիսավոր միջոցառմմբ տեղի է ունեցել դպրական կենտրոնի բացում, որը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությունն է:

Բնության գրկում շուրջտարյա կենտրոնը աշակերտներին և ուսուցիչներին կապահովի ոչ միայն բնության գրկում ճամբարային կացարաններով, այլև սերտ կապ է ստեղծում հազարամյակների պատմամշակութային ժառանգության հետ:

Այնտեղ են 10-13դդ Արատեսի վանքը, 10-րդ դարի ՍԲ Սիոն, 11-րդ դարի ՍԲ Աստվածածին եկեղեցիները, 10-16դդ խաչքարեր և բազմաթիվ այլ պատմական արժեքներ:
Արատեսի նախկին ադրբեջանաբնակ տարածքը 1990 թվականից տրամադրվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ դպրական կենտրոն կառուցելու նպատակով։

Դպրոցի ուսուցիչներից, սովորողներից կազմված ջոկատների, մասնագիտական խմբերի պարբերաբար այցերի ու մաքրման, վերանորոգման աշխատանքների շնորհիվ այսօր արդեն Արատեսն իր տարածքով ավելի բարեկարգ է ու կեցության համար պիտանի, վերանորոգվում ու վերակառուցվում են գյուղի տներն ու վերածվում ճամբարի։

Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառ

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառը կշռումը: Մոտեցանք կշեռքին, նախ կշռվեցինք առանց ուսապարկի (34,850կգ), հետո ուսապարկով ‘(35,500) դրա միջոցով պարզեցինք ուսապարկի զանգվածը` 35500-34850=650 գ

Հունվար ամսվա հաշվետվություն

Բարև ձեզ Հունվարը սկսվեց ։Առաջին օրը դաս չէինք արել։ ՈՒղղակի մեր արձակուրդների մասին էինք պատմում։ Ճամբարային Հունվարը մեզ մոտ անցավ շատ բուռն և հիանալի։Մենք խաղացինք շատ խաղեր, ես մասնակցեցի մարզական ստուգատեսերի, չնայած իմ թիմը պարտվեց,միևնույնն է ժամանակն ուրախ անցավ։ՀԵՏՈ գնացինք ագարակ, տեսանք ձիերին, նրանք ուրախ-ուրախ վազվզում էին ձների մեջ։ Հետո գնացինք Ապարան՝ սահնակ քշելու։ ԵՍ և իմ ընկեր Դանիելը թավալվում էինք ձների մեջ, բայց այնտեղ ես իմ հեռախոսը կորցրեցի։Հասանք դպրոց և մենք սկսեցինք կադալ և նայել մի մուլտֆիլմ, որի անունը Պռաստակվաշինա է ։Մենք հասանք մինչև իններորդ գլուխը ։ Մենք սովորեցինք երկու ծրագրեր pivot animator և movie maker: Pivot-ը մեզ սովորեցնում է անիմացիա սարքել։Հետո ռուսերենի դասին մենք թեյախմություն ունեցանք։ Անգլերենի դասին մենք սովորեցինք Անգլիայի թեյախմության վարվեելակերպի կանոնները։ Ես մասնակցեցի բնագիտատեխնիկական ստուգատեսին, կատարեցի մի շարք քիմիական փորձեր։ Շատ հետաքրքիր է, դիտեք այստեղ։ Դե ինչ ցտեսություն։

Ամառային արձակուրդներ

Բարև ձեզ, ես իմ ամառային արձակուրդները անցկացրել եմ Սիսիանի Դարբաս գյուղում։ Այնտեղ շուրջբոլորը սարեր և ձորեր էին և կաղնու անտառներ։ Այնտեղ ես գնացել էի իմ տատիկի և քույրիկների հետ։ Օրվա ընթացքում ես և քույրերս` պահմտոցի, բնոցի էինք խաղում։ Սիրում էինք նաև բռնել և ուսումնասիրել` խխունջներին, մրջյուններին և այլ միջատների։ Իսկ երբ իջնում էր գիշերը, սարերից, անտառներից դեպի ձոր էին իջնում շնագայլերը։ Նրանք այնքան մոտիկ էին, որ երբ ձայն էին հանում ինձ թվում էր թե արդեն մեր տան պատուհանի տակ էին։ Եվ մի անգամ էլ իսկապես հենց այդպես էլ եղավ։ Շնագայլը իրոք իմ պատուհանի տակ ոռնում էր, շատ վախենալու պահ էր։
Գիշերները այնտեղ շատ_շատ աստղեր կային և այնքան մոտիկ էին թվում։ Շատ գեղեցիկ էր։
Գիշերներն այնտեղ ցուրտ էին։ Մենք քնում էինք հաստ վերմակի տակ, բայց ցերեկը տաք էր լինում և մենք նույնիսկ լողում էինք լողավազանում։ Այսպիսով այսպես էին անցնում իմ օրերը և շաբաթները։ Ինձ շատ դուր եկավ իմ այցելությունը դեպի գյուղ։