Բուսաբուծություն

դասի հղումը

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

  2. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

  3. Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն
     

    Բրինձ: Չինաստան, Հնդկաստան.
    Ցորեն: Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ.
    Բամբակ: Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ.
    Թեյ: Չինաստան, Հնդկաստան, Քենիա.
    Սուրճ: Բրազիլիա, Վիետնամ, Կոլումբիա.
    Կակաո: Գանա, Նիգերիա.
    Խաղող: Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա.
    Եգիպտացորեն: ԱՄՆ, Չինաստան, Բրազիլիա.

Ծառերը։ Հերման Հեսսե

6․Ծառերը։ Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ

Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։ — Երջանկությունը ըստ Հեսսեի՝ ծառերի տոկունությունն է։
  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։ — Հայրենիքը ֆիզիկական վայր չէ, այլ հոգեկան գոյություն:
  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։ — Ծնունդը — մահը կյանքից տուն տանող ուղղություններն են:

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։

Ծառերը իրենց գոյությամբ սովորեցնում են, որ երջանկությունը կարելի է գտնել պարզության, ազնվության և համբերության միջոցով։ Նրանք հորդորում են մարդկանց ապրել այս պահով և գտնել ուժ ինքնաճանաչման և արմատներին վերադառնալու մեջ։

Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։

Իմ երջանկության պատկերացումը շատ հետաքրքիր է։ ակումբ, որտեղ Guns N Roses Բանդի համերգն է, լիքը ընկերներ, խմելիք, երգեր, պարել, և ուտել, իսկ հետո գնալ տուն և հանգիստ քնել և այդպես ամեն օր։

Քիմիա

  1. Թթվածնի ատոմում քանի՞ էլեկտրոնն է առկա:

    Թթվածնի ատոմում առկա է 8 էլեկտրոն:

  2. Որքա՞ն է թթվածին տարրի հարաբերական ատոմային զանգվածը։

    Թթվածնի տարրի հարաբերական ատոմային զանգվածը հավասար է 16։

  3. Որքա՞ն է ածխածին տարրի Ar-ը։

    Ածխածին տարրի ատոմական Ar-ը կազմում է 12.01։

  4. Որքա՞ն է նատրիում տարրի Ar-ը։

    Նատրիում տարրի Ar-ը կազմում է 23։

5.Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:

Քիմիական երևույթը նյութերի փոխակերպման գործընթաց է, որի պատճառով  առաջանում են նոր նյութեր, օրինակ այրումը:

6.Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:

Այրում — փայտի օքսիդացումը առաջացնելով ջերմություն և լույս։

7.Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը.

Հարաբերական ատոմային զանգվածը (Ar) նյութի ատոմի զանգվածն է, որը համեմատվում է ածխածնի ^12C իզոտոպի զանգվածի մեկ տասներկուերորդի հետ։

8.Մեկնաբանե՛ք Ar ( ֆտոր)=19 հավասարությունը:

Ֆտորի Ar-ը = 19, դա նշանակում է, որ ֆտորի ատոմի զանգվածը համեմատվում է ածխածնի ^12C-ի ստանդարտ զանգվածի մեկ տասներկուերորդի հետ։

9.Հաշվե՛ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի զանգվածը՝ mo-ն. Ar (բոր)=11 2.Ar(ցինկ)=65 3.Ar(պղինձ)=64

ա)Ar(բոր)=11
mo (B) = Ar (B) . 1,66 . 10-24 = 11 . 1,66 . 10-2 = 18,26 . 10-24
բ)Ar(ցինկ)=65
mo (zn) . 1,66 . 10-24 = 65 . 1,66 . 10-24 = 107,9 . 10-24
գ)Ar(պղինձ)=64
mo (Cu) = Ar (Cu) . 1,66 . 10-24 = 64 . 1,66 . 10-24 = 106,24 . 10-24    

10.Հաշվե՛լ H2SO4, Na2SO4,K2SO4,CO2 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը:Եվ յուրաքանչյուրի զանգվածային բաժինը:



Աշխարհագրություն

դասի հղումը

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

    Քիմիական արդյունաբերության զարգացման հիմնական նախադրյալներն են հումքի և ռեսուրսների առկայությունը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, որակյալ մասնագետների ներգրավումը, տնտեսական կայունությունը, շուկայի պահանջարկը և միջազգային համագործակցությունը։

  2. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

    Քիմիական արդյունաբերությունը տնտեսության կարևոր ոլորտ է նպաստելով արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման աճին, գյուղատնտեսության արդյունավետությանը և նորարարություններին։ Իր դերը շեշտադրված է տնտեսական աճի խթանման մեջ։

  3. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:

    Սննդի արտադրությունը հիմնականում տեղաբաշխվում է հումքի և շուկայի մոտ, որտեղ հասանելի են տրանսպորտային ենթակառուցվածքներ, էներգիա և որակյալ աշխատուժ։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

դասի հղումը

Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության զարգացման հիմնական նախադրյալներն են բնական ռեսուրսներ, տեխնոլոգիաների զարգացում, ֆինանսական աջակցություն, կրթություն, ինֆրաստրուկտուրա, օրենսդրական դաշտ և գիտական հետազոտություններ։

Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:

Գյուղատնտեսությունը տարբերվում է մյուս ոլորտներից բնական ռեսուրսներից կախվածությամբ, սեզոնայնությամբ, արտադրության երկարությամբ, ռիսկերի բարձր մակարդակով և սննդի ապահովմամբ։

Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ չյուղերի հետ, բերել օրինակներ:

Գյուղատնտեսությունը ապահովում է հումք սննդի, տեքստիլի և քիմիական արդյունաբերությունների համար, մինչդեռ այս արդյունաբերություններն առաջարկում են տեխնիկա և նյութեր գյուղատնտեսության համար։ Օրինակ հացահատիկը սննդի արտադրության հիմք է, բամբակը հագուստի, իսկ պարարտանյութերը գյուղատնտեսական արդյունավետության։

Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ:

Ինտենսիվ գյուղատնտեսությունը բարելավում է արդյունավետությունը տեխնոլոգիաների և ռեսուրսների միջոցով, օրինակ ջերմոցներ, իսկ էքստենսիվը կենտրոնանում է մեծ տարածքների վրա նվազագույն ներդրումներով, օրինակ լայն տարածքների հողագործություն:

Ազգի ապագան մայրերի ձեռքերում է

Ազգի ապագան մայրերի ձեռքերում է, Ոչ թե միայն նրանց ձեռքի գործն է, Այլ նրանց սրտի, սրտացավ հոգու, Որ քարերը դարձնում է տաք օջախի: Նրանք են սերմանում առաջին սերերն ու խոսքերը, Երեխաների աչքերում աշխարհը փայլեցնում: Նրանց փափուկ ձեռքերը մարում են վախերը, Եվ ճանապարհ են հարթում լուսավոր ապագայի համար: Ազգի հիմքն են նրանք լուռ ուժի շնչառությամբ, Կերպարանքն են բարության, վեհության, սիրո: Նրանցից են ծաղկում կյանքն ու երազները, Եվ նրանցով է սկսվում նոր դարաշրջան:

Մայրենի

201.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

Խնձորենի — Արմատ — խնձոր, Ածանց — ենի
տգեղ — Արմատ — գեղ, Ածանց — տ
անհարմար — Արմատ — հարմար, Ածանց — ան
անզեն — Արմատ — զեն, Ածանց — ան
անտուն — Արմատ — տուն, Ածանց — ան
անգութ — Արմատ — գութ, Ածանց -ան
դժբախտ — Արմատ — բախտ, Ածանց — դժ
դժգոհ — Արմատ — գոհ, Ածանց — դժ
լճակ — Արմատ — լիճ, Ածանց — ակ
շնիկ — Արմատ — շուն, Ածանց — իկ
գառնուկ — Արմատ — գառ, Ածանց — ուկ
կանաչեղեն — Արմատ — կանաչ, Ածանց — եղեն
միտք — Արմատ — Միտ, Ածանց — Ք
լեռնցի — Արմատ — լեռ, Ածանց — ցի
սարեցի — Արմատ — սար, Ածանց — եցի
գյուղացի — Արմատ — գյուղ, Ածանց — ացի

202.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

203.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետանում էին թանձրացող խավարում, ապա առկայծում էին։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

204.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր։

1. Փութաջան — Ծույլ
2. Դալար — Հինավուրց
3. Ուսյալ — Տգետ
4. Երկչոտ — Համարձակ
5. Օրինական — Ապօրինի
6. Ջրարբի — Անջրդի
7. Ջինջ — Թանձր
8. Արատավոր — Անբասիր
9. Գագաթ — Ստորոտ
10. Ողորկ — Խորդուբորդ

Պատմություն․Արաբական խալիֆայության տիրապետությունը Հայաստանում. պայքար անկախության վերականգնման համար

1. Ի՞նչ գաղափարներ էին քարոզում պավլիկյանները: Արդյո՞ք շարժումը միայն բացասական հետևանքներ ունեցավ Հայաստանի համար:

Պավլիկյանները քարոզում էին մոնոֆիզիտիզմ, ընդդիմանում եկեղեցական իշխանությանը և նպաստում ազգային ինքնության պահպանմանը, բայց սրում էին կրոնական ու քաղաքական վեճերը։

2. Ի՞նչ քաղաքականություն էին վարում արաբները Հայաստանում այն նվաճելուց հետո: Ինչո՞ւ:

Արաբները Հայաստանում վարում էին հանդուրժողական քաղաքականություն թույլ տալով հայերին պահպանել իրենց կրոնը և ավանդույթները, ինչը նպաստեց տարածաշրջանում կայունության պահպանմանը։

3. Որքանո՞վ էր արդարացված 652 թ. հայ-արաբական պայմանագիրը. մանրամասնիր՝ քննարկելով պայմանագրի կետերը:

652 թ. հայ-արաբական պայմանագիրը հայերին թույլ տվեց պահպանել կրոնը, ինքնավարությունը և տեղական կառավարումը, վճարելով հարկեր արաբներին ու խուսափելով զինվորական ծառայությունից։ Արաբները ստացան վերահսկողություն որոշ շրջանների վրա, սակայն տեղական իշխանությունները շարունակում էին կառավարել։ Պայմանագիրը թույլ տվեց խուսափել ավելի մեծ վտանգներից և պահել որոշակի անկախություն

4. Ի՞նչ հետևանքներ ունեցան նախարարական տոհմերի համար հակաարաբական ապստամբությունները: Որո՞նք էին այդ ապստամբությունների դրական և բացասական կողմերը:

Հակաարաբական ապստամբությունները նվազեցրին նախարարական տոհմերի ուժն ու դիրքերը՝ առաջացնելով խիստ վերահսկողություն, սակայն միավորեցին հայերին ու ուժեղացրին դիմադրության կամքը։ Միևնույն ժամանակ, ասպատակությունները քայքայեցին խաղաղությունը և նվազեցրին տոհմերի ազդեցությունը։

5. Ինչո՞վ էր պայմանավորված Բյուզանդիայի քաղաքականության մեղմացումը հայերի նկատմամբ:

Բյուզանդիայի քաղաքականության մեղմացումը հայերի նկատմամբ պայմանավորված էր նրանց ռազմավարական նշանակությամբ և օգտագործմամբ՝ որպես սահմանային պաշտպանություն իրան-արաբական ծավալման դեմ։

Միջին դպրոց 7.5 դասարան

Զանցել գործիքագոտուն