Իմ Նախագիծը

Բարև ձեզ, ես Աշոտ Բարսեղյանն եմ սա իմ նախագիծն է «ՊԱՏԵՐԱԶՄ և ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ»

Բոլոր մարդիկ, ովքեր կուզենան մասնաԿցեն իմ նախագծին, թող գրեն իմ մեյլին: Ահա՛ այն: «b.ashot@mskh.am»

  • Նախագծի նպատակը
    Ես ուզում եմ, որ բոլորը իմանան մեր աշխարհի բոլոր պատերազմների, և միջուկային զենքերի վտանգի մասին:
  • Նախագծի իրականացնող «Աշոտ Բարսեղյան»
  • Նախագծի մասնակիցներ «Դեռ մարդ չկա :(»

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ

Սառը պատերազմ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատում Արևմուտքի  Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք և Սոցիալիստական ճամբարի ԽՍՀՄ և Վարշավյան համաձայնագրի դաշնակիցներ երկրների միջև։

Աշխարհամարտի ավարտական փուլում Մեծ եռյակի միջև դրսևորված շահերի բախումը կարճ ժամանակ անց վերաճեց նրա բացահայտ առճակատման։ ԱՄՆ-ը և նրա դաշնակից Մեծ Բրիտանիան փորձեցին օգտագործել ամերիկյան միջուկային զենքի մենաշնորհը և ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում անցան նաև սպառնալիքների կիրառման։ Դրա ցայտուն դրսևորումը եղավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլի ելույթը Ֆուլտոն քաղաքում 1946 թ. Մարտի 5-ին։ Նրա ճառն ընդունված է անվանել սառը պատերազմի սկիզբ։ Չերչիլը հայարարեց, որ Խորհրդային Միությունը փորձում է աշխարհում անսահմանափակ կերպով տարածել իր ռազմական ուժերը և գաղափարական-քաղաքական դրույթները։ Որպես ապացույց՝ նա նշեց, որ Եվրոպայի վրա իջել է երկաթե վարագույր, իսկ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունները և ժողովուրդներն ընկել են «Մոսկվայի վերահսկողության տակ»։ ԱՄՆ-ից ու Ազգերի բրիտանական համագործակցության տարածքից բացի, մյուս տեղերում կոմունիստական կուսակցությունները աճող սպառնալիք են «քրիստոնեական քաղաքակրթությանը»։ Ուժերի հավասարակշռության «նախկին դրույթը» հնացել է, անհրաժեշտ է միավորել ամբողջ անգլոսաքսոնական աշխարհի ուժերը։ Չերչիլն առաջարկում էր ԽՍՀՄ-ի դեմ օգտագործել ատոմային զենքի սպառնալիքը, նույնիսկ կիրառել այն։

ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո։ ԽՍՀՄ-ի սահմանագծի երկայնքով տեղակայվելու էին ամերիկյան ռազմակայաններ, անհրաժեշտության դեպքում կկիրառվեին նաև զինված ուժեր՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների։ Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 միլիարդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում։

Գաղափարախոսական հակամարտությունը դրսևորվեց նաև գերտերությունների ներքին կյանքում։ Այլախոհության ճնշումը, «հակապետական» գործունեության համար հազարավոր մարդկանց հալածանքների և պատժի ենթարկելը դարձան սովորական երևույթ։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դիմակայությունը չվերածվեց նրանց միջև պատերազմի։ Սակայն միջուկային զենքի կրառման սպառնալիքը, տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային առճակատումը մշտական վտանգ էին ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Ահա թե ինչու 1946 թ. մինչ 1980-ական թթ. վերջերը բնութագրվել է որպես սառը պատերազմ։

Ցտեսություն Աշուն…

Աշունը գնաց…

Վերջացան բոլոր սարսափելի արկածները,

Բոլոր սիրուն տեսարանները,

Ծառերը տկլորացան, սպասելով ձյունին

ԵՎ ահա եկավ նա՝ «ՁՄԵՌԸ» ,

Իջեցրեց իր ձյունը ծառերի վրա և ասաց.

-Ահա՛, եկա ես, ի՛մ թանկագիններ, եկե՛ք, սկսե՛ք խաղալ իմ ձյան հետ…

ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։                                                                                                                                                                              Այո ահա հղուը
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Ահա հղուը
  • Մասնակցե՞լ ես «Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։                                        ՈՉ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ : (
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։                                      ՈՉ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ : (
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։                                                                                                                                                  Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։                                                                                                      Ինքնաստուըգում
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։                                                                                                                              ՈՉ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ : (
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։                                                                                                               ԱՌԱՋԻՆ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։                                                                                                                        ՀԱՅՐԻԿԻ

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

ՎԵՐՑՐԵԼ ԵՄ ՇՈՒՇԱՆ ԱԼԵԿՍԱՆՅԱՆԻ ԲԼԻԳԻՑ

Ինքնաստուըգում

1․A(60) , B(120) և C(10) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում։
B(120)
2․ A(50) , B(160) և C(320) կետերից ո՞րն է կոորդինատային  ճառագայթի վրա ավելի ձախ գտնվում։
A(50)
3․ Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(25) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը։
B(24)
4․    2 ուղիղների հատումից քանի՞ ճառագայթ  կառաջանա։
4
5․ AB հատվածի վրա վերցված է С  կետն այնպես, որ   |AC|=4 սմ, |CB|=7 սմ։ Գտեք AB հատվածի երկարությունը։  
11սմ
6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել  բնական թիվը   35-ի բաժանելիս։
34
7. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 7 է, թերի քանորդը՝ 5,մնացորդը՝ 3։
38
8. Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 26 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 2։
4
9. Հաշվեք  9  սմ կող ունեցող  խորանադի ծավալը։ Գրել միայն թվային մասը։
729
10․ Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 դմ, 7 դմ,  6 դմ։ Գրել միայն թվային մասը։
84
11․ Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի մակերևույթի մակերեսը։ Գրել միայն թվային մասը։
54

ԻՆՉ ԵՍ ԿԱՎԵԼԱՑՆԵԻ ԻՄ ԴՊՐՈՑՈՒՄ

Բարև ձեզ ես Աշոտ Բարսեղյանն եմ, ես սովորում եմ Արևմտյան դպրոցում: Իմ կարծիքով ամեն ինչ ունի իր լավը և վատը, և ես կասեմ թե ինչ կուզենաի ավելացնել իմ դպրոցում:

  1. Ես կավելացնեի Խաղերի դասեր վորտեղ պետք է խաղ խաղալ օրինակ Minecraft, Roblox, Geometry dash ը այլն:
  2. Ես հետ կբերեի Լողի դասերը, որովհետև բոլորը շատ են սիրում այդ դասը:
  3. Կուզենաի, որ լսիներ ինքնապաշտպանության դասեր, դա մեզ կոգներ այն ժամանակ երբ, որ մեր վրա մարդ հարցագվի դանակով կամ ուրիշ սառը զենքով:
  4. Ես կուզենաի դիավարության դասեր, որովհետև դա շատ հետաքրքիր պռոցես է և շատ օկտակար:
  5. Կուզենաի, որ երգի դասին մենք սովորեինք նաև ժամանակակից երգեր օրինակ MICHAEL JAKSON, BOYWITHUKE,AJR,POP,ROCK և այլն…
  6. Կուզենաի, որ երգի դասատուն մեզ անուններ չկպցնի և իմ հետ չխոսա իկ-ով:                                                                                                          ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ՎԵՐՋ ՄՆԱՑԱԾԸ ԻՆՁ ՇԱՏ Է ԴՈՒՐ ԳԱԼԻՍ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ😚:

Հիրոսիմա և Նագասակի

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները եղել է 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին, մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում պաշտոնապես հայտարարված նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան արագացն էր, Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։

1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Փոքրիկ» ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին  «Հաստլիկ» ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ...

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սուրբ Գայանե վանք-Տեսարժյան Վայրեր

միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում:

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը։ 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել։

17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված։ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել։ Փիլիպոս Ա Աղբակեցին 1652 թվականին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը։ Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն։ Մինչև 1980 թ-ը տարբեր վերանորոգման աշխատանքներ են արվել:

Սիսյան

Սիսիան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզում։ Քաղաքի մշտական բնակչությունը 2011 թվականի մարդահամարի արդյունքներով կազմել է 14 894 մարդ։ Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-Արցախ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 կմ² մակերես։ Սիսիանի քաղաքապետն է Արթուր Սարգսյանը։

Ղարաքիլիսա Առաջին անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում