ԵՐԿՈՒ ԱՅԾ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր հեքիաթից 3 ածական,բայ,գոյական և ածանցավոր բառ:
  2. Գտիր այս նախադասության “ենթական և ստորոգյալը”:
    Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
    գետակի վրա:
  3. Նկարիր քեզ դուր եկած հոտվածը:
  4. Փորցիր ինքդ հորինել մի պատմվացք “Երկու այծ” անունով:

Չարենցի մասին հետաքրքիր փաստեր:

 1.Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.

— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:

— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը: — Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում,
ոչ թե դատարկ թղթապանակներում, — պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը
սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
download


2. Պատմումէ Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ.
Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

— Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:timthumb



3.
 Միանգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…



4.
 Չարենցի անվան առաջացման վարկածներն,իհարկե,շատ են, կարդացեք երեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:



5.
 Չարենցիպատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:
download (1)



6.
 Ըստմեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:


7. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:
download (2)

Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

 

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։
    Աղքատ-հարուստ
    Անգետ-գիտուն
    Գոռալ-փսփսալ
    Ճշմարիտ-սուտ
  2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։
    Աչքդ լույս-շնորհավորանք
    Աչքերը չորս է բաց անում-զարմանալ
  3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
    վարուցանքի-(արմատ)վար+ու+ցանք(արմատ)-բարդ բառ է:
    թագավոր-թագ(արմատ )+ավոր(ածանց)-ածանցավոր բառ է:
  4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։
    Նրանք երկուսն էլ ազնիվ մարդիկ էին:
  5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։
    Թագավորը կարասի մեջ օձեր տեսավ,քանի որ նա արդար չդատեց գյուղացիներին: Իր չարությունը փոխհատուցվեց արճանի պատժով:

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
    հողագործ-հող(արմատ)+ա+գործ(արմատ)-բարդբառ է:
    բացատրություն-բաց(արմատ)+ատր(արմատ)+ություն(ածանց)-բարդածանցավոր բառ է:
    ազնվության-ազնիվ(արմատ)+ություն(ածանց)-ածանցավոր բառ է:
    հողատեր-հող(արմատ)+ա+տեր(արմատ)-բարդ բառ է:
  2. Կանաչով նշված բառերով նոր պառեր կազմիր։
    հրաշք-հրաշալի,հրաշագեղ
    ոսկի-ոսկեգույն,ոսկյա
    արդար-արդարամիտ,արդարություն
    տղա-տղամարդ,տղայական
  3. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։
    Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։
  4. Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։
    Իմաստունները գյուղացիներին խորհուրդ են տալիս կարասը հանել հողից, և ոսկին բաժանել իրար միջև:Նրանք այդպես էլ անում են: Հողատերը  եզներ է գնում,իսկ միուս գյուղացին հարսանիք է անում իր տղային:Բոլորն ապրում են գոհ և երջանիկ:
  5. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։
    Հեքիաթը ինձ սովորեցնում է, որ պետք է միշտ լինել ազնիվ և արդար:

Имя существительное. Кого? Чего?

Прочитай и ответь на вопросы.
В школе
Анна Михайловна вошла в класс, где её ученики говорили о профессиях.
— Мне хочется сейчас рассказать вам сказку, — сказала учительница.
И Анна Михайловна рассказала:
«По небу плыло облачко. Увидел его машинист и улыбнулся. Облачко очень похоже на паровозный дым.
— Что вы! — удивился пекарь. — Разве вы не видите, что оно напоминает большую булку?
— Да нет же, — вмешался в разговор сапожник. — Облачко как две капли воды похоже на башмак.
Машинист, пекарь и сапожник любят свои профессии, и каждый видит в облачке своё.

Только лентяй ничему не удивляется. Он не видит облачка, ничего не говорит. Почему? Потому что
у него нет дела, нет забот, нет профессии. Он просто лентяй».

Почему Анна Михайловна рассказала детям эту сказку?

Чтобы они не были лентяйими.

Запомни окончания существительных, отвечающих на вопросы кого? чего?
Нет кого? (она) нет девочки, нет сестры (он) нет дяди, нет папы, (он) стула, музея.
Нет чего? (она) ручки, машины; (оно) стекла, моря, людей.
Нет кого? учеников, девочек; чего? музеев.

Ответь на вопрос, употребляя данные существительные: пенал, книга, учебник, тетрадь, карандаш,
ластик.
Образец: Чего нет на столе? — На столе нет ручки.

Чего нет на сколике? — На столике нет книги.

Где? около, (у) чего? (кого?) — около дома, около ручья, у берега, около мамы, у дороги, у моря, около солнца
Окончания существительных, отвечающих на вопросы где?: около, (у) чего? кого?:
м. р. — -а, -я; ср. р. — -а, -я; ж. р. — -ы, -и.

Повторяя вопрос, отвечай на него. Используй слова: школа, дерево, берег, машина, доска.
Образец: около чего? — около магазина.

Около чего? — Около Машыны.

Եղբայրները

Երկու եղբայր են լինում : Նանցից մեկը  շատ-շատ նախանձ էր, մյուսը՝ ագահ: Ուզում էր ամեն ինչ մենակ իրեն հասնի: Մի օր նախանձ տղան  շուկոլադ էր առել: Նա տեսավ իր եղբորը և ասաց.

-Տո՛ւր ինձ , սա իմն է:

-Ո՛չ , իմն է:

Հանկարծ եկավ մի գիժ պապիկ և ասաց.

-Չեք կարող ուղղակի կիսել 2 մասի, վերջիվերջո եղբայրներ եք:

-Բայց ճիշտ բան ես ասում, պապի ջան:

Նրանք լսեցին պապիկին և կիսեցին:

Եվ կյանքում ել կռիվ չարեցին:

Մանրադիտակ

Բարև ձեզ ես Աշոտ Բարսեղյաննեմ:Ես այսօր ձեզ կպատմեմ թե ինչպես եմ ես ասնցկացրել մեր բնագիտության դասը:Այդ օրը մենք դիտեցինք սոխի բջիջները մանրադիտակի տակ:Ընկեր Շուշանը սոխից հանեց շատ բարակ շերտ , Որպեսզի մենք տեսնենք սոխի բջիջները:Նայելուց առաջ ընկեր Շուշանը մեզ ասում էր նրա մարմնի մասերի անունները:Նրանց անուներն են-Սեղանիկ-Դա մասնէ որի վրա մենք դնում ենք իրը,Ոտիկ-Նրա վրա հենվում է ամբողջ մանրադիտակը,Օկուլար-դա խոշորացույց է որը ցույց է տալիս բջիջներին,Օբյեկտիվ-Որը նույնպես խոշորացնում է,Նեև ես իմացա թե ինչ է Առարկայակիր ապակին-Դա մի ապակի է որի վրա մենք դնում ենք իրը:Ես հիշում էի այդքանը:Դե ինչ մենք սկսեցինք դիտել:Երբ հասավ իմ հերթը ես իմ տեսածը նմանացրեցի մի երկաթե դինոզավրի բուդիկին և Ճանջի դևին:Այդ օրը ես իմացա շատ բան մանրադիտակի մասին,դե ինչ ցտեսություն:

Տեքստային աշխատանք Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավելիպակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներ,ավելիպակաս,թախտին,մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ բառը.

Կարուձև անող արհեստավոր:

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

գոյական,ածական,բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր երկու  լրացում:

 ամինջապես,իրեն

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավելիպակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ ,որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա․ :

/ սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն մարդ իր վերմակի չափ պետքե վոթքը մեկնի

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

ոչմեկին

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:

Գլուխը կտրել

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

Հրամայող թագավորը

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ ՀԱՏՎԱԾ

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել: խորհրդավոր գաղտնիքը

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

 1․ Լրացնել բաց թողնված տառերը․
դարձավ
խորհրդավոր
գաղտնիքը
փորձեցի
2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թռավ և ընդգծված բառերի հականիշները.

Թռավ-նստեց
երկար-կարճ
ուղիղ-ծուռ
գեղեցիկ-տգեղ
պարզ-պղտոր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց -հարցեր

բ/ նկար — նկարներ

գ/ գառ- գառներ

դ/ մոլորակ — մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական (ածական)

7. Դու՛րս  գրիր տեքստի  մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

տեսնել — տեսավ
ընկնել — ընկավ
կապել — կապես
տխրել — տխրեց

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:    

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
Ենթակա՝ նա
Ստորոգյալ ՝ օրորում էր

9.Տեքստում շեղատառերով գրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:

10. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
գեղեցիկ, զրնգուն

11. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

12. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը. — Սա ի՞նչ առարկա է:

13. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը. Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև

14. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը: Եթե անընդհատ ուղիղ գնաս, չես կարող շրջանցել խոչընդոտները։

Семейные праздники

Семейные праздники
В каждой семье есть свои любимые семейные праздники. Есть такие и в нашей семье. Я больше
всего люблю день рождения мамы. В этот день всегда приходит много гостей. Мама всех приглашает за стол. Я очень люблю булочки, пироги, торт.

Мой папа очень любит Новый год. Он всегда говорит: «Новый год — мой самый любимый праздник». А моей маленькой сестрёнке нравятся любые праздники: она любит, чтобы было шумно, играла музыка и все веселились.

  1. Расскажи, какие семейные праздники любят члены твоей семьи.
    Что любят твои мама и папа?
    Мой мама и папа любят любые праздники, главное, чтобы было весело.

2. Прочитай фразы, отвечающие на вопросы кого? что?
Дополни их своими примерами.

Чтобы было шумно

Пример-Что тут присходит? Кого принесло в эту жару?

Я люблю кого? что?
Отца (он), шоколад (он), сестру (она), рыбу (она), мороженое (оно).
Я видел кого? что?
Брата (он) машину (она), маму (она) дом (он), море (оно).

3. Придумай варианты вопросов.
Образец:
— Кого ты ждёшь?
— Я жду учителя.
— Ты видела куда пошёл Витя?
— Нет, я не видел его.
— А это правда что ты любишь Машу?
— Да, я очень люблю её.
— А кого ты ждешь?
— Я жду Олю и Наташу.

  1. Дополни диалог. Запиши его.
    — Здравствуй, Марат!
    — Здравствуй, Коля !
    — Поздравляю тебя с днём рождения!
    — Спасибо!
    — Желаю тебе хорошо учиться, не болеть, и быть счастливым.
    — Спасибо. Приходи, пожалуйста, ко мне вечером.
    Моя мама приготовила вкусный торт!
    — Обязательно приду!