Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հ․ Սահյան

Առաջադրանքներ

1. էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սոսափել-խշխշալ

կապուտակ-կապույտ գույն ունեցող

խարույկ-կրակ

թափառել-մանգալ

պարապ-սարապ

Ճարել-գտնել

2.Գրի՛ր աշնանային բառեր:   

քամի,անձրևաին, կարմիր տերև, նարնջագույն տերև

3. Գրածդ բառերից ընտրիր երեքը և կազմիր նախադասություններ:շ

Քամին տերևներին քշեց: Սկսվեցին անձրևային օրերը: Կարմիր տերևները թափվում էն

4. <<Աշունն ու տերևը>> վերնագրով գրի՛ր երկխոսություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով