Կախարդական լավաշը

  1. Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն: Մայրը ասաց, որ գնա գտնի իր բախտը։
  2.  Ինչպե՞ս լավաշը հանկարծ դարձավ կախարդական: Մոր ուժի շնորհիվ լավաշը դարձավ կախարդական։
  3. Ի՞նչ խորհուրդ տվեց ալևորը պատանի Նաղաշին: Ալևորը պատանի Նաղաշին խորուրդ տվեց սեփական քրտինքով  ջրել իր այգին, նաև ասաց, որ երջանկությունը  սիրելի աշխատանքի մեջ է, իսկ բախտավորությունը՝   սեփական հողում։
  4. Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։   Այն ինչն է ,այն ինչը ,որ ընձառյուծի պես պտավոր է, բայց համեղ։
  5. Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:

Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:

  1. Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: 4.Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում:3. Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում: 2. Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: 6.Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում: 5.Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը:

6. Իսկ դու լսե՞ս ես լավաշի մասին այս գեղեցիկ առասպելը:

Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին:11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

7. Աղը լցրո՛ւ սեղանին, սկսի՛ր նկարել; Ստացված գեղեցիկ պատկերները լուսանկարի՛ր, լուսանկարները տեղադրի՛ր քո բլոգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով