ԻՄ ՏՈՀՄԱԾԱՌԸ

Բարև ձեզ, իմ ազգանունը Բարսեղյան է: Իմ պապիկները գաղթել են Արևմտյան Հայաստանից,Վան քաղաքից 1915 թ. ցեղասպանության ժամանակ: Երբ նրանք անցել են Արաքս գետը, եկել հաստատվել են Արմավիրի մարզում նրանց եղբայրներից մեկը գնացել է ԱՄՆ , իսկ մյուս երկուսը մնացել են Հայաստանում: Այդ ժամանակ նրանց ազգանունը եղել էր Մինասյան:Իմ պապը որոշել է փոխել ազգանունը և իր սերունդներին սկսել են կոչել իր հոր՝ Բարսեղ պապու անունով: Այդպես ծագեց Բարսեղյան ազգանունը: Շարունակությունը կարող եք կարդալ իմ եղբոր բլոգում, իմ գերդաստանի պատմությունը նախագծում , որտեղ ներկայացված է մի հին իրի պատմություն, որը մեզ է հասել մեր դարերի խորքի նախապապերից: