ՔԱՐԻ ԴԱՐ

Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)։

Ստորին պալեոլիթ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են շելյան, աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր ևն)։ ՀՀ տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-45-ին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհային ճանաչման։

Նաև դիտիր այս տեսանյթները

Միջին քարե դար | ԻՍՊԻՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ