Տեքստային աշխատանք

Էքզյուպերի

ՓՈՔՐԻԿ  ԻՇԽԱՆ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (կ ուտի):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերևը լավ չի լինելու:

 

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել եր) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար-ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայում եր) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել էի): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:

համարձակ,վերև,գաղտնիք

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/հանգիստ չունեցող

բ/անհամբեր

գ/անընդհատ աշխատող

դ/անընդհատ հանգստացող

      3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր-Անվտանգ

բ/չարություն -խելոքություն

գ/թույլ -ուժեղ

դ/ տգեղ-սիրուն

       4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/վտանգավոր — ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

        5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ-Ծաղիկներ

բ/իշխան-Իշխաններ

գ/քամի-Քամիներ

դ/փուշ-Փշեր

       6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:   

          Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

       7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

(փորձել եր),(նայում եր),(ամաչել էի)

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

11.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:

  12.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

   13.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

    14.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով