Առաջադրանք

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օրնել նրանց։

 

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե․

-Ես նրանց գութան կնվիրեմ։  ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլօրեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանգը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։

Տուն,ուտելիք և փող:

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական։

որդի,Թագավոր,հող

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։

Չաղ թագավոր

Չար որդի

Մեծ գահաժառանգ

Վատ գյուղացի

Մեծ գութան

Կեխտոտ հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։

Ածանցավոր բառ արմատ ածանց
թագավոր թագ ավոր
գյուղացի գյուղ ացի
շռայլորեն շռայլ որեն
անվերջ վերջ ան

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Արքա-Թագավոր

Ընծայել-Նվիրել

Ավարտել-վերջացնել

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Քիչ-շատ

Երիտասարդ-ծեր

Տխրել-ուրախանալ

Մի քանի նախադասությամբ շարունակի՛ր պատմությունը։

Մի օր երբ որդին արդեն դառել էր թագավոր նա սկսեց ոսկիներ բաժանել աղքատ մարդկանց:Մի օր հարը արագ եկավ որդու մոտ և ասաց.

-Որդի հերիքե բոլորին ոսկի տաս դու արդեն այնքան ոսկի ես տվել որ արդեն մեր մոտ էլ փող չկա:

ԵՎ այդպես ել նա զրկվեց թագավոր անունից: