ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ

Սառը պատերազմ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատում Արևմուտքի  Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք և Սոցիալիստական ճամբարի ԽՍՀՄ և Վարշավյան համաձայնագրի դաշնակիցներ երկրների միջև։

Աշխարհամարտի ավարտական փուլում Մեծ եռյակի միջև դրսևորված շահերի բախումը կարճ ժամանակ անց վերաճեց նրա բացահայտ առճակատման։ ԱՄՆ-ը և նրա դաշնակից Մեծ Բրիտանիան փորձեցին օգտագործել ամերիկյան միջուկային զենքի մենաշնորհը և ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում անցան նաև սպառնալիքների կիրառման։ Դրա ցայտուն դրսևորումը եղավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլի ելույթը Ֆուլտոն քաղաքում 1946 թ. Մարտի 5-ին։ Նրա ճառն ընդունված է անվանել սառը պատերազմի սկիզբ։ Չերչիլը հայարարեց, որ Խորհրդային Միությունը փորձում է աշխարհում անսահմանափակ կերպով տարածել իր ռազմական ուժերը և գաղափարական-քաղաքական դրույթները։ Որպես ապացույց՝ նա նշեց, որ Եվրոպայի վրա իջել է երկաթե վարագույր, իսկ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունները և ժողովուրդներն ընկել են «Մոսկվայի վերահսկողության տակ»։ ԱՄՆ-ից ու Ազգերի բրիտանական համագործակցության տարածքից բացի, մյուս տեղերում կոմունիստական կուսակցությունները աճող սպառնալիք են «քրիստոնեական քաղաքակրթությանը»։ Ուժերի հավասարակշռության «նախկին դրույթը» հնացել է, անհրաժեշտ է միավորել ամբողջ անգլոսաքսոնական աշխարհի ուժերը։ Չերչիլն առաջարկում էր ԽՍՀՄ-ի դեմ օգտագործել ատոմային զենքի սպառնալիքը, նույնիսկ կիրառել այն։

ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո։ ԽՍՀՄ-ի սահմանագծի երկայնքով տեղակայվելու էին ամերիկյան ռազմակայաններ, անհրաժեշտության դեպքում կկիրառվեին նաև զինված ուժեր՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների։ Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 միլիարդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում։

Գաղափարախոսական հակամարտությունը դրսևորվեց նաև գերտերությունների ներքին կյանքում։ Այլախոհության ճնշումը, «հակապետական» գործունեության համար հազարավոր մարդկանց հալածանքների և պատժի ենթարկելը դարձան սովորական երևույթ։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դիմակայությունը չվերածվեց նրանց միջև պատերազմի։ Սակայն միջուկային զենքի կրառման սպառնալիքը, տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային առճակատումը մշտական վտանգ էին ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Ահա թե ինչու 1946 թ. մինչ 1980-ական թթ. վերջերը բնութագրվել է որպես սառը պատերազմ։

Ցտեսություն Աշուն…

Աշունը գնաց…

Վերջացան բոլոր սարսափելի արկածները,

Բոլոր սիրուն տեսարանները,

Ծառերը տկլորացան, սպասելով ձյունին

ԵՎ ահա եկավ նա՝ «ՁՄԵՌԸ» ,

Իջեցրեց իր ձյունը ծառերի վրա և ասաց.

-Ահա՛, եկա ես, ի՛մ թանկագիններ, եկե՛ք, սկսե՛ք խաղալ իմ ձյան հետ…

ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։                                                                                                                                                                              Այո ահա հղուը
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Ահա հղուը
  • Մասնակցե՞լ ես «Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։                                        ՈՉ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ : (
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։                                      ՈՉ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ : (
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։                                                                                                                                                  Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։                                                                                                      Ինքնաստուըգում
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։                                                                                                                              ՈՉ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ : (
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։                                                                                                               ԱՌԱՋԻՆ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։                                                                                                                        ՀԱՅՐԻԿԻ