Category Archives: Հայրենագիտություն

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ, Աղբյուրակի ջրամբար, Մեղրաձոր գյուղ, Թեժառույքի վանք

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզկենտրոնն է Հրազդան քաղաքն է. Կոտայքը միակ մարզն է որը չունի որևե կապ սահմանակից պետությունների հետ:

Հրազդան քաղաք

Քաղաքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին։ Երևանից հեռու է 40 կմ հյուսիս-արևելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Մեղրաձոր գյուղ

Մեղրաձորից հարավ՝ գետակի աջ ափին, գտնվում է Թեժառույքի վանքը (XIII դար):Գյուղի նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Բայազետի գավառի Արծափ գյուղից։

Թեժառույքի վանք

Միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթից բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում:

Աղբյուրակի ջրամբար

Հրազդանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Մակերեսը 1,7 կմ է, ջրատարողությունը՝ 5,6 միլիոն, օգտակարը՝ 4,1 միլիոն։ Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից:

Հրազդան գետ

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի Հուրազդան տեսքով և Մովսես Խորենացու մոտ ավելի հին, Հրազդան: Հրազդան գետը Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

«Հայկ և Բել»

«Հայկ և Բել» ավանդավեպի հիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի`  Ասորեստանի թագավոր Բելի հետ: 
Այս առասպելը իմաստը իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ, որոնք եղել են իրականություն: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, զվարթ աչքերով, խելացի ,քաջ դյուցազն էր: Նա, չցանկանալով ենթարկվել   Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով գալիս է Արարադի երկիրը/Արարատի/, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ մարդիկ է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը մերժում է: Բելը որոշում է ուժով իրեն ենթարկել նրան և մեծ զորքով հարձակվում է: 
Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու հարձակման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի բանակին և Վանա լճի ափին կռվի բռնվում: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած ընկնում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը, երբ սկսվել էր կռիվը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամիսների անունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք ամրոց-կառույցը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք:
Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք,   իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի  նախնին է և ռազմի գերագույն աստվածը: 

ՀՀ մարզերն ու քաղաքներն

Բարև ձեզ ես Աշոտ Բարսեղյանն եմ: Այս տարի ես այցելել եմ Արմավիրի,Կոտայքի,Սյունիքի և Գեղարքունիքնի մարզեր:Հայաստանում կա 10-ը մարզ: Երկիրը բաժանվել է մարզերի, որովհետև այդպես երկիրը հեշտ կկառավարվի, օրինակ եթե Սյունիքի մարզի բնակիչները կռիվ անել ոստիկաններին հեշտ կլինի գտնելը:

Հայաստանի սահմանակից պետություններն են՝ հյուսիսից Վրաստանը,մայրաքաղաքը Թբիլիսի, հարավից Պարսկաստանը նաև նրան կոչում են Իրան,մայրաքաղաքն է Թեհրանը, արևելքից թշնամի պետություն Ադրբեջան,մայրաքաղաը Բաքու որը նախկինում եղել է մեր Բակուրակերտ քաղաքը,արևմութքից ևս թշնամի պետություն Թուրքիա,մայրաքաղաբը Անկարա:

Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ է, բնակչությունը 284 հազար մարդ։Ես եղել եմ Արմավիր մարզի Արևիկ գյուղում, որովետև իմ հորական պապիկը ապրում է այնտեղ:Նաև եղել եմ մարզկենտրոնում՝ Արմավիր քաղաքում:

Կոտայքի մարզի մարզկենտրոնը Հրազդան քաղաքն է: Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որև է պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին: Ես եղել եմ Աղվերանում, Հանքավանում,Գառնիում և Թեղենյաց վանքում:Աղվերան և Հանքավան ես այցելել եմ հանգստանալու, վայելել եմ այնտեղի գեղեցիկ բնությունը ու լողացել հանքային տաք ջրերում: Գառնիում այցելել եմ հեթանոսական տաճարը և այն նկարել եմ իմ ձեռքով,գառնու տաճարը կառուցվել է տրդատ Ա-ի կողմից առաջին դարում:Տաճարը նվիրված է արևի աստված Արեգ-Միհրին:

Սյունիքի մարզի մարզ կենտրոնը Կապան քաղաքն է: Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից Արցախին, իսկ հյուսիսից Վայոց ձորին։Սյունիքի մարզ ես եղել եմ շատ անգամներ այնտեղ ես գնացել եմ իմ մորական տատիկի տուն Դարբաս գյուղ այնտեղ շատ հավես է և վտանգավոր որովհետև այնտեղ կան կյանքի համար վտանգեվոր ծաղիկներ ել չեմ ասում որ մի օր իմ պատուհանի տակ գայլ էր ոռնալով քայլում:

Գեղարքունիքը  ամենամեծ մարզը՝ , որի 1/4-ն զբաղեցնում է Սևանա լիճը: Այն զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը, իր մեջ ընդգրկում  է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջանները: Մարզկենտրոնն է Գավառ քաղաքը:Գեղարքունիք ես այցելել եմ Սևանա լիճ և Դդմաշեն գյուղը Դդմաշեն ես գնացել էի իմ դասընկերների հետ այնտեղի դպրոցը նայելու և ծանոթանալու այնտեղի աշակերտների հետ:

ԻՄ ՏՈՀՄԱԾԱՌԸ

Բարև ձեզ, իմ ազգանունը Բարսեղյան է: Իմ պապիկները գաղթել են Արևմտյան Հայաստանից,Վան քաղաքից 1915 թ. ցեղասպանության ժամանակ: Երբ նրանք անցել են Արաքս գետը, եկել հաստատվել են Արմավիրի մարզում նրանց եղբայրներից մեկը գնացել է ԱՄՆ , իսկ մյուս երկուսը մնացել են Հայաստանում: Այդ ժամանակ նրանց ազգանունը եղել էր Մինասյան:Իմ պապը որոշել է փոխել ազգանունը և իր սերունդներին սկսել են կոչել իր հոր՝ Բարսեղ պապու անունով: Այդպես ծագեց Բարսեղյան ազգանունը: Շարունակությունը կարող եք կարդալ իմ եղբոր բլոգում, իմ գերդաստանի պատմությունը նախագծում , որտեղ ներկայացված է մի հին իրի պատմություն, որը մեզ է հասել մեր դարերի խորքի նախապապերից: