Ճամփորդում ենք Կոտայքի մարզ, Աղբյուրակի ջրամբար, Մեղրաձոր գյուղ, Թեժառույքի վանք

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզկենտրոնն է Հրազդան քաղաքն է. Կոտայքը միակ մարզն է որը չունի որևե կապ սահմանակից պետությունների հետ:

Հրազդան քաղաք

Քաղաքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին։ Երևանից հեռու է 40 կմ հյուսիս-արևելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Մեղրաձոր գյուղ

Մեղրաձորից հարավ՝ գետակի աջ ափին, գտնվում է Թեժառույքի վանքը (XIII դար):Գյուղի նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Բայազետի գավառի Արծափ գյուղից։

Թեժառույքի վանք

Միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթից բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում:

Աղբյուրակի ջրամբար

Հրազդանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Մակերեսը 1,7 կմ է, ջրատարողությունը՝ 5,6 միլիոն, օգտակարը՝ 4,1 միլիոն։ Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից:

Հրազդան գետ

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի Հուրազդան տեսքով և Մովսես Խորենացու մոտ ավելի հին, Հրազդան: Հրազդան գետը Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով