Первая встреча

На уроке учительница сказала: «Ребята, сегодня мы вместе вспомним, как произносится сложный
русский звук [щ’]».
Мы все вытянули вперёд губы и немножко растянули их, как будто улыбался весь класс.
— Щ-щ-щ, — раздавалось со всех сторон, как
будто на большой сковородке шипело масло, а мама
собиралась жарить картошку.
— Молодцы! — похвалила всех учительница. —
Теперь поиграем! ЕJсли к слову мы прибавим слоги — ище или щик, мы получим новые слова.
Например: город — городище,
барабан — барабанщик,
дом — домище,
обман — обманщик.

2.Допиши слоги щик, ище к словам

глазище,волкище, котище, обманщик, гонщик, сварщик.

3.Найди на рисунке слова на букву щ. Запиши их.   щенок

 

 

Վատ ընկեր

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:
Էնտեղ մեկ էլ
Մի պառավ գել
Ասավ. – Արքա,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տես, չի եկել:
Ցավը թողած`
Արքան գոռաց,
Թե` հա թռեք,
Էն ըմբոստին
Մոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,
— Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ,
Հա էնտեղ,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ես անծանոթ բառ չունեմ:
  2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:   նա շատ չար էր,նա դաժան էր, խորամանկ էր:
  3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:   նախանձ էր, չար էր, նա շառ էր:
  4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:  էնտեղ, տաք,աղվես
  5. Տրված բառերի հականիշները գրի՛ր.
    Վախկոտ —դուխով
    Մեղավոր —անմեղ
    Հիվանդ —առողջ
    Ուժեղ –թույլ
    Պառավ –ջահել
  6. Շարունակի՛ր ըստ օրինակի.
    Օրինակ՝ ցավ-ցավել
    Հիվանդ –հիվանդել
    Դող –դողդողել
    Նախաճաշ –Նախաճաշել
    Քրտինք –քրտնել
    Հագուստ –հագնել

Խոզն ու ագռավը

Մի դարավոր կաղնու տակ

Խոզը՝ ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ուտակից

Ծառը փորեց արմատից:

-Ինչես անում,այ անգետ,-

Ագռավն ասաց վերևից,-

Խաղես անում ծառի հետ,

Կչորանա արևից:

-Չորանում է՝ չորանա

Ինձ ինչ օգուտ՝ զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

-Այ ապերախտ կենդանի,

Ով քեզ նման վիզ ունի,

Իր կույր աչքով չի տեսնի,

Որ կաղինը հյութալի

Լոկ այս ծառն է ձեզ տալի,-

Ագռավն ասաց խոզուկին,

Էն կախ գլուխ կուզիկին:

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

_Կչորանա արևից_,_Չորանում է՝ չորանա_

_Ինձ ինչ օգուտ՝ զորանա,_

_Միայն կաղին ունենամ,_

_Ուտեմ, պառկեմ, գիրանամ:_

 

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­_օգուտ՝_,_Ով_,_Որ_,_օդ_,_օդաչու,_որոնել_

_օձ, _օգտվել_,_ոտք_,_օդանավ_,_օրինակ_,_օղակ_,_Օձուն_

 

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև  հարվածեցի:

Ընկերս եկավ մեր տուն, որ միասին  դիտենք Նառռուտո:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև ցրտում    է :

 

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

(հատված) Կոմիտաս

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր պակասող բառերը:
    Սևուկ _ամպեր_ վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար _եկան

    Ծագեց առավոտ
    Պաղեց, սառավ _օդ։
    Երկիր քուն դրավ,
    Եվ 
    _թռչուն_ թռավ։
  2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
    _նարնջագույն_տերև_կարմիր_տերև_դեղին_ տերև
    _
    _այսօր _լիքը_ ամպ կար:
    _այսօր _մեր մոտ_մագուր_ օդ եր
    _
    այսօր_ամպամոտ_ եղանակ եր
    _այսօր_ցուրտ_ օր եր
  3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր : Կարող ես նկարել և՛ ջրաներկով, և՛ յուղամատիտներով և՛ paint նկարչական ծրագրով:
  4. Եթե հավանեցիր բանաստեղծությունը, կարող ես ձայնագրել և տեղադրել քո բլոգում:

Աստղեր

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը: Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Շարունակի՛ր.
    Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է և մեզ երևում են աստղերը:
    Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան արևը:
    Այդ է պատճառը, որ աստղերը երկնքում թույլ լույսարձակող կետեր են երևում:

Միջին դպրոց 6.5 դասարան

Զանցել գործիքագոտուն