6.10.2020

Հաշվի՛ր:

50+400+50+100 =600        600+40-30=610              540+3+5=548

50+400+50+100 =600           200+80–50=230          490-30+4=464

990–400–40=550               600+20-10 =610                650-100-30=520

160–60+700=800              900+50–40=910                  410–10-300=100

Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

14 : 7 + 48 : 6 =10

30 : 5 + 8 x 9 =78

24 : 3 + 72 : 8 =17

35 : 7 + 36 : 6 =11

Լրացրո՛ւ աղյուսակը:

հարյուրյակ տասնյակ միավոր
478 4 7 8
125 1 2 5
602 6 0 2
406 4 0 6
940 9 4 0

 

Կազմի՛ր արտահայտություններ, որոնց արժեքը հավասար է 435-ի

200+235=435

100+335=435

50+385=435

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հ․ Սահյան

Առաջադրանքներ

1. էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սոսափել-խշխշալ

կապուտակ-կապույտ գույն ունեցող

խարույկ-կրակ

թափառել-մանգալ

պարապ-սարապ

Ճարել-գտնել

2.Գրի՛ր աշնանային բառեր:   

քամի,անձրևաին, կարմիր տերև, նարնջագույն տերև

3. Գրածդ բառերից ընտրիր երեքը և կազմիր նախադասություններ:շ

Քամին տերևներին քշեց: Սկսվեցին անձրևային օրերը: Կարմիր տերևները թափվում էն

4. <<Աշունն ու տերևը>> վերնագրով գրի՛ր երկխոսություն:

Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Առակը համառոտ պատմի՛ր:     

Մի օր կույրերը գնում  են դուրս ճանապահին մի փղի են հանդիպում,  նրանցից մեկը դիպչում է մարմնին ու մտածում է, որ պատ է :

2.Ի՞նչ է սովորեցում առակը:

3.Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

4.Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք –  երրորդ

Ութ – ութերրորդ

Չորս –չորրորդ

Վեց –վեցերորդ

Յոթ –յոթերորդ

Մեկ –առաջին

Էշի ձու

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  1. Շարունակի՛ր նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք,  տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում:

Դու մի ասի, էդ քարի տակ  մի նապաստակ:

Մի էշի ձու առա,  ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ:

  1. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին: Անխելք էր:
  1. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.

Էշի բեռն ինչքան _ծանր________ լինի, այնքան ____հեռու_______ կգնա:

  1. Գտի՛ր էլի առածներասացվածքներորոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:  Խելքին գերի եղիր,  անխելքին  սիրելի մի եղիր:
  1. Հորինի՛ր. «Էշի ականջում քնածը»   Կար չկար մի էշ : Այդ էշի ականջում ապրում էր մի տիզ: Այդ տիզը քնած էր ամբողջ օրը: Մի օր անտառում կազմակերպվեց պարահանդես: Այդ պարահանդեսին հրավիրում էին բոլոր կենդանիներին, քանի որ էշը չէր սիրում պարել, նա չեկավ  պարահանդեսին, իսկ տիզը մնաց էշի ականջում քնած: Այստեղից ծնվեց <<էշի ականջում քնած>> արտահայտությունը, որը նշանակում է, ինչ որ կարևոր բանից անտեղյակ մնալը:

ԽՄԱԾ ՄԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ

ԽՄԱԾ ՄԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ
Հայ ժողորվրդական հեքիաթ

Մի գիժ մուկ վախից փախչում է մառան, ելնում նստում գինու կարասի պռնկին, հոտ է քաշում՝ թե չէ, քեֆը լավանում է, ընկնում է կարասը: Խեղճ մուկը, խեղդվելով, աղաչում է Աստծուն.                                                                                                                              – Աստվա՛ծ ջան, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր: Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի խեղդվե՞մ:  Ուրեմն ես մի կատվի բաժին էլ չարժե՞մ: Լավ չէ՞ր՝ կատուն ինձ ուտեր, քան թե անտեղի կորչեի էս կարասի մեջ:                                                                                                                  Էդ ասելն էր, որտեղից-որտեղ մի չալ կատու է հայտնվում ու կարասի պռնկից ձայն տալիս.                                                                                                                                                      – Հիմա որ քեզ կարասից հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ:                                                                                — Ո՞ւր է, է՜: Էդպիսի մի լավություն արա, լավությանդ տակից դուրս կգամ:                           Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ չորանա: Մուկ դու մուկ, պո՛ւկ, փախչում է, մտնում ծակը: Կատուն վիզը ծռում է, նայում, նայւմ ու ասում.                                                                                                                                                             – Բա ի՞նչ եղավ մեր սուրբ պայմանը:                                                                                                           — Դու էլ բան ասիր, խմած ժամանակ մի բան էր՝ ասինք, կրակն ընկա՞նք:

 

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

մոտենալ-հեռանալ

հանել-գցել

չուտել-ուտել

թրջվել-չոռանալ

3.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի__խեղտվե՞մ________________ :

Հիմա որ քեզ  ____կառասից_____________  հանեմ, կթողնե՞ս քեզ ___ուտեմ_______________ :

Կատուն թաթը ____քցում_____________ է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ _չորանա_________:

4.Ի՞նչ կլիներ, եթե կատուն ընկներ գինով լի կարասի մեջ: Փորձի՛ր փոքրիկ պատում հորինել:

 

 

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Աշոտ Բարսեղյան Արմենի
3-2 դասարան

Ընտրությամբ գործունեության խումբ-նկարչություն

Լրացուցիչ կրթություն–  Հեծանիվ վարել,Լողալ

Երկարօրյա ծառայությունից օգտվում  եմ

Երթուղային ծառայությունից օգտվում  եմ,  միակողմանի, համար 13 երթուղի

Ընտրում եմ առկա ուսուցում

Ամառային արձակուրդներ

Բարև ձեզ, ես իմ ամառային արձակուրդները անցկացրել եմ Սիսիանի Դարբաս գյուղում։ Այնտեղ շուրջբոլորը սարեր և ձորեր էին և կաղնու անտառներ։ Այնտեղ ես գնացել էի իմ տատիկի և քույրիկների հետ։ Օրվա ընթացքում ես և քույրերս` պահմտոցի, բնոցի էինք խաղում։ Սիրում էինք նաև բռնել և ուսումնասիրել` խխունջներին, մրջյուններին և այլ միջատների։ Իսկ երբ իջնում էր գիշերը, սարերից, անտառներից դեպի ձոր էին իջնում շնագայլերը։ Նրանք այնքան մոտիկ էին, որ երբ ձայն էին հանում ինձ թվում էր թե արդեն մեր տան պատուհանի տակ էին։ Եվ մի անգամ էլ իսկապես հենց այդպես էլ եղավ։ Շնագայլը իրոք իմ պատուհանի տակ ոռնում էր, շատ վախենալու պահ էր։
Գիշերները այնտեղ շատ_շատ աստղեր կային և այնքան մոտիկ էին թվում։ Շատ գեղեցիկ էր։
Գիշերներն այնտեղ ցուրտ էին։ Մենք քնում էինք հաստ վերմակի տակ, բայց ցերեկը տաք էր լինում և մենք նույնիսկ լողում էինք լողավազանում։ Այսպիսով այսպես էին անցնում իմ օրերը և շաբաթները։ Ինձ շատ դուր եկավ իմ այցելությունը դեպի գյուղ։

19.05.2020 մայրենի տնային առաջադրանք

1.Գրի’ր մեկ  բառով:

հրաման տալ  -հրամայել

բարև տալ  -բարևել

լաց լինել  -լացել

միտք անել  -մտածել

խոսք տալ  -խոստանալ

 

2.Բառերն այնպես միացրո’ւ, որ ծանոթ բառեր ստացվեն:

Վարդ, գայլ, հյուր, ցածր, դաշտ

ա

սեր, վայր, գույն, ձուկ, հասակ

 

վարդագույն, գայլաձուկ, հյուրասեր, ցածրահասակ, դաշտավայր

 

3.Ասացվածքի բառերն առանձնացրո’ւ:

1.Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

2.Լավություն արա ջուրը գցի։

4.Տրված վանկերով բառեր կազմի’ր:

Տախ, մեռ, րազ, մո, դա, խա, խիր, ծա, ղան, կել, ղիկ, տակ, նել, բել, ե, սե:

Ծաղիկ, սեղան, տախտակ, մեռնել, մոխիր, դակել, խաբել, երազ։

5.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

Թռչունը շատ փոքր է:

Աշխարհի ամենափոքր թռչունն ապրում է Ամերիկայում:

Այդ պատճառով էլ նրա 5 — 6 հատը կարելի է տեղավորել ձեռքի ափի մեջ:

Նրան կոչում են <ճանճ — թռչուն>:

Այդ թռչունն ունի գույնզգույն փետուրներ:

Աշխարհի ամենափոքր թռչունն ապրում է Ամերիկայում: Այդ թռչունն ունի գույնզգույն փետուրներ: Նրան կոչում են <ճանճ — թռչուն>: Թռչունը շատ փոքր է: Այդ պատճառով էլ նրա 5 — 6 հատը կարելի է տեղավորել ձեռքի ափի մեջ:

 

 

 

 

 

Միջին դպրոց 6.5 դասարան

Զանցել գործիքագոտուն