ԽՄԱԾ ՄԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ

ԽՄԱԾ ՄԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ
Հայ ժողորվրդական հեքիաթ

Մի գիժ մուկ վախից փախչում է մառան, ելնում նստում գինու կարասի պռնկին, հոտ է քաշում՝ թե չէ, քեֆը լավանում է, ընկնում է կարասը: Խեղճ մուկը, խեղդվելով, աղաչում է Աստծուն.                                                                                                                              – Աստվա՛ծ ջան, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր: Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի խեղդվե՞մ:  Ուրեմն ես մի կատվի բաժին էլ չարժե՞մ: Լավ չէ՞ր՝ կատուն ինձ ուտեր, քան թե անտեղի կորչեի էս կարասի մեջ:                                                                                                                  Էդ ասելն էր, որտեղից-որտեղ մի չալ կատու է հայտնվում ու կարասի պռնկից ձայն տալիս.                                                                                                                                                      – Հիմա որ քեզ կարասից հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ:                                                                                — Ո՞ւր է, է՜: Էդպիսի մի լավություն արա, լավությանդ տակից դուրս կգամ:                           Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ չորանա: Մուկ դու մուկ, պո՛ւկ, փախչում է, մտնում ծակը: Կատուն վիզը ծռում է, նայում, նայւմ ու ասում.                                                                                                                                                             – Բա ի՞նչ եղավ մեր սուրբ պայմանը:                                                                                                           — Դու էլ բան ասիր, խմած ժամանակ մի բան էր՝ ասինք, կրակն ընկա՞նք:

 

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

մոտենալ-հեռանալ

հանել-գցել

չուտել-ուտել

թրջվել-չոռանալ

3.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի__խեղտվե՞մ________________ :

Հիմա որ քեզ  ____կառասից_____________  հանեմ, կթողնե՞ս քեզ ___ուտեմ_______________ :

Կատուն թաթը ____քցում_____________ է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ _չորանա_________:

4.Ի՞նչ կլիներ, եթե կատուն ընկներ գինով լի կարասի մեջ: Փորձի՛ր փոքրիկ պատում հորինել:

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով