Էշի ձու

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  1. Շարունակի՛ր նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք,  տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում:

Դու մի ասի, էդ քարի տակ  մի նապաստակ:

Մի էշի ձու առա,  ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ:

  1. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին: Անխելք էր:
  1. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.

Էշի բեռն ինչքան _ծանր________ լինի, այնքան ____հեռու_______ կգնա:

  1. Գտի՛ր էլի առածներասացվածքներորոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:  Խելքին գերի եղիր,  անխելքին  սիրելի մի եղիր:
  1. Հորինի՛ր. «Էշի ականջում քնածը»   Կար չկար մի էշ : Այդ էշի ականջում ապրում էր մի տիզ: Այդ տիզը քնած էր ամբողջ օրը: Մի օր անտառում կազմակերպվեց պարահանդես: Այդ պարահանդեսին հրավիրում էին բոլոր կենդանիներին, քանի որ էշը չէր սիրում պարել, նա չեկավ  պարահանդեսին, իսկ տիզը մնաց էշի ականջում քնած: Այստեղից ծնվեց <<էշի ականջում քնած>> արտահայտությունը, որը նշանակում է, ինչ որ կարևոր բանից անտեղյակ մնալը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով