Իմ ընտանեկան ավանդույթները

Բարև ձեզ:Ես ապրում եմ Բարսեղյանների ընտանիքում: Ինձ թվում է, որ այս աշխհարում ընտանիք չկա, որ ընտանեկան ավանդույթներ չունենան: Իմ ընտանիքն  էլ նմանապես իր ավանդույթն ունի: Մեր ավանդույթներից մեկը՝ ամեն շաբաթ,կիրակի օրերին գնալ մեր գյուղ՝ Արևիկ, այցելել իմ տատկին և պապիկին: Նաև գյուղում մենք միշտ գնում ենք մեր ֆերմա, որպեսզի հետևենք ֆերմայի աշխատանքներին և բանջարեղեն աճեցնենք: Նաև մենք միշտ գնում ենք մեր խաղողի, կեռասի, բալի և այլ ուրիշ մրգերի այգիներ, որպեսզի բերքահավաք կազմակերպենք: Օրինակ խաղողից մենք կա՛մ գինի ենք պատրաստում, կա՛մ չամիչ: Այս ավանդույթները մեզ հասել են դեռ հին Արևմտյան Հայաստանից, այո-այո մի զարմացեք, որովհետև մեր ընտանիքը Արևմտյան Հայաստանից է: Բայց ես երբեք չեմ եղել այդ երկրում՝ Թուրքիայում, որովհետև մեր նախնիները պատերազմի ժամանակ գաղթել են Արևմտյան Հայաստանից դեպի Հայաստան…

Ինչպես մյուս բոլոր Հայ ավանդական ընտանիքները մենք նույնպես նշում ենք քրիստոնեական բոլոր տոները ինչպես և մեր ընտանիքի անդամների ծննդյան տոները:

Մայրենի

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Հաշվետվություն

Սիրելի սովորողներ, «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ» նախագծի շրջանակներում լուծեք կազմեք նոր ամանորյա խաչբառ ու խնդիրներ։

Սիրելի սովորողներ, կազմեք հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Իմ ընտանիքը» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Պատմիր նաև այն նախագծերի մասին, որոնք կատարել ես մաթեմատիկայից։
  • Ո՞ր նախագիծն է քեզ ամենից շատ դուր եկել։

Русскый язик

Маленькие северные птички спорили. Не могу решить, что такое снег. Они летают и спрашивают.
— Какой там снег?
«Золото!» — ответил он утром.
«Голубое», — сказало ясное небо днем.
«Синий, синий, синий», — шептали тени старых деревьев.
— Холодно! — проревела утка, пряча под собой клюв.
«Тепло», — пробормотал белый кролик и спрятался в сугробе.
— Свет, свет! — Ветер шелестел и крутил снежинки.
— Тяжелый! Ветви оленя задрожали.
— Вордан красный: сказал он на рассвете вечером.
«Серебро, конечно». — улыбнулась ясная луна.
Летали птицы, постоянно спрашивали, спрашивали. Мы не знали, что такое снег.

Вопросы и Задачи.

1. Почему все по-разному видели и ощущали снег?
Потому что они жили с разными эмоциональными системами.
2. Ребята, что такое снег?
Мы думаем, что это разные цвета, разные температуры.
3. Добавьте свои определения зимы.
Следующие слова вам помогут.
золотой, синий, тяжелый, серебряный, синий, холодный, горячий, светлый, чистый, вечерний, белый, старый, красный.
Синий и холодный.

Найдите в тексте слова, которые отвечают кому? какие?
Что! — утка

Составляйте фразы из этих слов.
Утка съела кролика.

Найдите в тексте слова, которые отвечают на вопрос какой?

Голубое
Синий

Тяжелый