10.12.2021

Եթե Դավիթի մտապահած թիվը քառապատկենք ու արդյունքից հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք  50։ Գտե՛ք  Դավիթի մտապահված  թիվը։
*x4-30=50

(50+30):4=80:4=20

Եթե Էվայի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 5, արդյունքը բաժանենք 5-ի, ապա կստանանք 11։ Ո՞ր                 թիվն է մտապահել Էվան։
(*x2-5):5=11
(11×5+5):2=30

Ո՞ր թիվն է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը հնգապատկենք,  արդյունքը փոքրացնենք                 10 անգամ,   ապա կստանանք 15։
*x5:10=15
15×10:5=30

Եթե Արամի մտապահած թիվը բազմապատկենք 7-ով և արդյունքից հանենք 20, ապա կստանանք 260։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։
*7-20=260
260+20:7=40

Սիրելի սովորողներ, այժմ կազմեք վերջից լուծվող խնդիրներ։

Քանի՞ բաժանարար ունի 40-ը։

8 h. 1,40,2,20,5,8,4,10

Քանի՞ բաժանարար ունի 32-ը։1,32,2,16,4,8

Քանի՞ բաժանարար ունի 12-ը։1,12,2,6,4,3

Քանի՞ բաժանարար ունի 24-ը։ 1,24,4,6,8,3,2,12

Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։35

Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 66

Գլխարկների անձրև Միլանում

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ.
— Հե՜յ, ուշքդ վրադ պահիր: Նայի՛ր, թե ուր էս գնում:
— Բայց ես չեմ գնում, ես կանգնած եմ… նայե՛ք:
— Էլ ո՞ւր «նայեմ»: Ես ժամանակ  չունեմ: Վա՜յ, ի՞նչ է սա: Ա՜յ, վա՜յ, վա՜յ:
— Ահա՜-ահա՛, տեսաք: Եվ ի՞նչ կասեք այս մասին:
— Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…
Եվ իրոք, երկնագույն անամպ երկնքից հանկարծ գլխարկների անձրև թափվեց: Ոչ թե մի գլխարկ էր թռչում, որ կարող էր ինչ-որ անցորդի գլխից քամին թռցրած լինել և տանել օդով: Եվ ոչ էլ երկու գլխարկ էին թռչում, որոնք կարող էին պարզապես ընկած լինել ինչ-որ մեկի լուսամուտագոգից: Երկնքից էր թափվում, ավելի շուտ լողալով իջնում էին հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գլխարկներ: Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարժության գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ, դահուկորդի՝ հյուսած գլխարկներ…
Հաշվետար Բյանկինիի և այն պարոնի կողքին, որը բախվել էր նրան, շատ ուրիշ անցորդներ կանգ առան: Բոլորը գլուխները բարձրացրած նայում էին երկնքին. և՛ հացաբուլկեղենի խանութի տղան, և՛ երթևեկությունը կարգավորող ոստիկանը, որը կանգնում էր Մանձոնի և Մոնտենապոլեոնե փողոցների խաչմերուկում, և՛ տասնութ համարի տրամվայի վարորդը, և՛ տասնվեց համարի տրամվայի վարորդը, և՛ նույնիսկ առաջին համարինը…
Վագոնավարները դուրս էին եկել և նույնպես նայում էին երկինք, ուղևորներն էլ  դուրս եկան և բոլորը սկսեցին խոսել իրենց տպավորությունների մասին
– Ա՜յ քեզ հրաշք:
– Չլսված բան է:
– Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա: Հավանաբար էլի Զատկի տորթ են գովազդում:
– Բայց ի՞նչ կապ ունի Զատկի տորթը:
– Դե, ուրեմն, պանիր են գովազդում:
– Դե, վերջ տվեք: Ձեր մտքում միայն ուտելիքներ են: Իսկ գլխարկները, որքան գիտեմ, դեռևս ուտելի չեն:
– Ինչ է, սրանք իսկապե՞ս գլխարկներ են:
– Ոչ, հեծանիվի զանգեր են: Մի՞թե չեք տեսնում՝ ինչ են:
–  Ոնց որ թե գլխարկներ են: Գլխարկներ, որ գլխին են դնում:
–  Իսկ դուք, հետաքրքիր է, որտե՞ղ եք դնում ձեր գլխարկը, քթի՞ն:
Շուտով քննարկումներն ավարտվեցին: Գլխարկները վայրէջք կատարեցին մայթերին, փողոցներին, ավտոմեքենաների վրա, մի քանիսը տրամվայների պատուհաններից ներս թռան, մյուսներն ընկան ուղիղ խանութ: Մարդիկ վերցնում էին դրանք ու փորձում:
–  Սա մեծ է:
– Փորձեք սա, սինյոր Բյանկինի:
– Բայց սա կանացի գլխարկ է:
– Իսկ դուք այն ձեր կնոջ համար տարեք:
– Հետո դիմակահանդեսի ժամանակ կդնեք:
– Ճիշտ եք ասում, կանացի գլխարկով հո գրասենյակ չե՞մ գնա…
– Ինձ կտա՞ք այն մեկը, խնդրում եմ, դա տատիկիս կսազի:
– Իմ զարմիկի քրոջն էլ լավ կլինի:
– Բայց ես առաջինն եմ վերցրել:
– Ո՛չ, ե՛ս եմ առաջինը վերցրել:
Ոմանք միանգամից երեք-չորս գլխարկ էին վերցրել՝ ողջ ընտանիքի համար: Եվ որքան շատ էին մարդիկ հավաքում գլխարկները, այնքան ավելի շատ էր թափվում երկնքից: Գլխարկները ծածկել էին փողոցներն ու մայթերը,  լցվել էին պատշգամբներն ու ծածկել տանիքները: Կլոր գլխարկներ, բերետներ, լայնեզր սոմբրերոներ, կովբոյական, սրածայր, կլոր, ժապավենավոր, անժապավեն… Հաշվետար Բյանկինիի ձեռքին արդեն տասնյոթ գլխարկ կար, բայց դեռ չէր կողմնորոշվում. հեռանա՞, թե՞ ոչ:
– Ախր, գլխարկների անձրև հո ամեն օր չի՞ գա,- մտածում էր նա։- Պետք է օգտվել առիթից: Կարելի է պահել ամբողջ կյանքի համար, մանավանդ որ գլուխս այլևս չի մեծանալու…
–Հա, բայց կարող է փոքրանալ:
– Ինչպե՞ս թե փոքրանալ, ի՞նչ եք ակնարկում: Խե՞լքս է պակասելու, ի՞նչ է։
– Դե լավ, մի՛ նեղացեք: Ավելի լավ է վերցրեք այս գեղեցիկ անհովհար գլխարկը:
Իսկ գլխարկներն  անվերջ թափվում էին երկնքից… Մեկն ուղիղ իջավ երթևեկությունը կարգավորող ոստիկանի գլխին։ Նա արդեն չէր էլ կարգավորում փողոցային երթևեկությունը, քանի որ գլխարկներն իջնում էին ուր ասես։ Այս մեկը գեներալական գլխարկ էր, և բոլորը մտածեցին, որ սա բարի կանխանշան է, և որ ոստիկանի պաշտոնը շուտով կբարձրացնեն։
Իսկ հետո՞:

Առաջադրանք

  • Իսկ ավարտը ինքդ հորինի՛ր։

Մյուս գլխարկները  թափվեցին  խոհարարների գլխին և խոհարարները դարձան ավելի հաջողակ և ավելի համեղ ուտեստներ սկսեցին պատրաստել: Այդ գլխարկները հաջողություն էին  մատուցում.: Հետո մի գլխարկ էլ  ընկավ Նոր տարվա  ընտանիքների տան վրա և նրանց տները հազար անգամ հարուստ և հազար անգամ մեծ դարձան և այդ գլխարկները ամեն մեկը չկարողացավ վերցնել և պահել, բայց ով որ պահեց այդ գլխարկը դարձավ շատ ու շատ հաջողակ և երբեմն էլ հարուստ:

Թվական անուն

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

Տասը չափի՛ր, մեկը կտրի՛ր։

Ամենքն էլ մի սանրի կտավ են։

Մի ոտքը տեղ անել։

Տաս մատի պես իմանալ։

Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի։

Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

Մեկ կա հազար չարժե։

Երկու ոտքը մեկ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17- տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր քառասումեկ

1753-հազար յոթ հարյուր  հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000- հարյուր հազար

 

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-յոթերորդ

Տասն-տասներորդ

Քսան-քսաներորդ

Հիսունվեց-հիսունվեցերորդ

Տասնմեկ-տասնմեկերորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տաս

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ու տասներկու (քանի՞)    ամիս և չորս (քանի՞) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (ո՞րերորդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (ո՞րերորդ) դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր  նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։

1.Այս տարի մեր սահմաները պաշտպանելուց մահացել է հինգ զինվոր:
2.Քաղաքի մեկ երկրորդ մասը կազմում է գործարաները, որոնք ախտոտում են միջավայրը:
Բաշխական թվականներ՝
1.Այգում ամեն տարի ծաղիկները ծաղկում էին երկու-երկու, իսկ այս տարի մեկ-մեկ:
2.Աշակերտները դասարան մտան երկուական:
Դասական թվականներ՝
1.Իմ տատիկը, որն արդեն իննսունութ տարեկան է, ապրում է հինգերորդ հարկում և բարձրանում է ոտքով:
2.Տասնիններորդ դարում նորաոճ էին փքված զգեստները:

Մայրենի 9.12.2021

1․ Գրի՛ր հինգտառանի բառեր ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երկրորդ տառերի հերթական ընթերցումով լինի «ձմեռ»:

Պատ՛.

չ ա դ ե
ձ մ ե ռ
գ ր ղ յ
ե ո ի ա
լ ց ն կ

2․ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Ի՞նչ խորհուրդ կավելացնես քո կողմից, ընտանիքիդ կողմից։

Պատ՛.

Հաջողություն

3․Խառը տառերով բառեր են տրված․ գտի՛ր բառերը և կիմանաս Նոր տարվա անվանումներից։
Подпись отсутствует
Պատ՛.
Ամանոր,նավասարդ,տարեմուտ,տարեգլուխ
4․ Գուշակի՛ր հանելուկը, ինքդ էլ հորինի՛ր հանելուկ բնության որևէ երևույթի մասին։
Подпись отсутствует

Պատ՛.

ձյուն

Ուրախություն է մեզ բերում
Ցերեկը գալիս գիշերը գնում
Ուրախացնում ծառ ու ծաղիկ
Մեզ դարձնում ուրախ ավելի

5․ Նախադասությունները ճիշտ դասավորելու դեպքում՝ կիմանաս Կաղանդ պապի մասին։Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։Նա հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։
Պատ՛.

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը։
Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։
Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։
Նա հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

6․ Գրի՛ր ամանորյա այնպիսի օրհնանք-մաղթանք, որ ընթերցողը ուրախանա և ոգևորվի։

Պատ՛.

Ես նրան կմաղթեմ ուրախություն կանաչ ճանապարհ և լավ մարդ լինես լավ մարդ էլ մեծանաս:

7․ Շարունակի՛ր և հորինի՛ր պատմություն։ Չմոռանաս վերնագրել։ Ի՞նչ կլինի, եթե ամառը Նոր տարվա գիշերը հյուր գա ձմռանը։
Պատ՛.

Մի անգամ Ատլանդիայում ամառ էր իսկ Հայաստանում ձմեռ:Ամառը մտածեց թե ինչ է անելու այսպես մենակ առանց ընկեր,ու որոշեց գնալ ձմռանը յուր:Հավաքվեց ու գնաց Հայաստան:Հասավ հայաստան և զարմացավ թե ուր է կորել ձմեռը չի երևում:Պարզվում է որ ձմեռը Ամանոր է նշում:Հենց ամառը իմացավ շտապ վազեց նրա մոտ նրանց հետ նշելու Ամանոր:Հենց ձմեռը տեսավ ամռանը փակեց մարդկանց դեմքերը որպեսզի մարդի չտեսնեն ամռան ու նրա մոտ գնան:Ամառը հարցրեց.
-Ի՞նչ է պատահել որ փակում էս մարդկանց երեսները:
Մարդիկ նրան լսելով մաքրեցին իրենց դեմքի ձյունն ու տեսան ամառին:Ամառին տեսնելով նրանք վազեցին նրա մոտ և ասացին ձմռանը.
-Մենք ցուրտ չենք ուզում մենք ձյուն չենք ուզում հեռացիր:
Ձմեռը տխրեց և գնաց ուրիշ երկիր Ամանոր նշելու:

Մենք հասկացանք երբ նոր տարվա գիշերը այսինքն ձյունը հանդիպի ամռձան հետ մարդիկ կուրախանան և կգնան ամռան մոտ իսկ ձմեռը կմնա մենակ