Դասարանական աշխատանք
223․ Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը։
Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:
Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:
Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:
Տեքստում համեմատություն են մտցնում։
224․ Տրված խմբերի բառերի տարբերությունները բացատրի՛ր։ Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ։
Ա․ Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր։
Բ․ Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր։
Գ․ Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր։
Ա. խմբի բառերը ցույց են տալիս առարկայի հատկանիշ։
Բ. խմբի բառերը ցույց են տալիս առարկայի տվյալ հատկանիշի համեմատությունը ուրիշ առարկայի նույն հատկանիշի հետ։
Գ. խմբի բառերը ցույց են տալիս առարկայի հատկանիշի ամենաբարձր, գերադրական լինելը։
225․ Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր։
Օրինակ՝
Ամենից լավ – ամենալավ, լավագույնը
ամենամեծ – ամենից մեծ, մեծագույնը
փոքրագույն – ամենափոքր, ամենից փոքր
ամենավատ – ամենից վատ, վատագույն
գեղեցկագույն – ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ
բարձրագույն – ամենաբարձր, ամենից բարձր
ամենաազնիվ – ամենից ազնիվ, ազնվագույն
ամենից հզոր – ամենահզոր, հզորագույն
ամենից ահեղ – ամենաահեղ, ահեղագույն
համեստագույն – ամենահամեստ, ամենից համեստ
ամենահին – ամենից հին, հնագույն
ամենից ծանր – ամենածանր, ծանրագույն
ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն
ամենից խոշոր – ամենախոշոր, խոշորագույն