ՊԱՏԱՀՈՒՅԹ

310. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի
բնակարանում ապրող հարևանին։
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։

312. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
բ) Գիշերը ծագել է արևը։
գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։
դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։
զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։

316. Տուփում կա 10 կոնֆետ: Նրանցից 9-ը կարմիր թղթով են, մեկը`
կապույտ: Տուփից, առանց նայելու, հանում են մեկ կոնֆետ:
Կարելի՞ է արդյոք նախապես ասել, թե այն ինչ գույնի կլինի: Ի՞նչ
երկու պատահական իրադարձություններ կարող են տեղի
ունենալ:

կամ կապույտ կլինի կամ էլ կարմիր։

317. Քանի՞ ելք ունի խաղոսկրը նետելու պատահական փորձը:

խաղոսկրը ունի 6  հատ ելք

Տնային

311. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։
գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։

313. Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝
անհնար.
ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ
մեկը։-Հավաստ.
բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։-Պ.
գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի
չեմպիոն։-Պ.
դ) Աքաղաղը ձու է ածել։-Անհնար
ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։-Պ.
զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։-Անհնար
է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։-Անհնար
ը) Անկոչ հյուր է եկել։
թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։-Հավաստ.

318. Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական
փորձը:

Կա 3 ելք, կհանեն կամ կարմիր խնձորը կամ դեղինը կամ կանաչը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով