Մաթեմատիկա

338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
վերցված թերթիկի համարը կլինի 99։

Պատասխան-1/150

310. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

Պատասխան-1/2

342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա,
որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։

Պատասխան
ա-3/5
բ-2/5
գ-0, Զամբյուղում դեղին խնձոր չկար

343. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է
լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր
կլինի։

Պատասխան-28/31

348. 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների,
որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։

2+3=5

30:5=6

6*2=12

6*3=18

Պատասխան- 12սմ, 18սմ

Տնային

339. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան
լամպ գնելու հավանականությունը։

Պատասխան-1/20

341. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է
ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

Պատասխան-19/20

344. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում
են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր:

Պատասխան
ա-2/5
բ-1/5
գ-2/5

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:
Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝  պլաստմասսաները:
Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը: Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են:

Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:

01-11-w663.png78.png

 Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:

1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:
«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր են բույսերի վնասատուների դեմ պայքարելու նպատակով օգտագործվող թունավոր նյութերը՝ թունաքիմիկատները:
Բնության պահպանությունը բոլորիս սուրբ պարտքն է, և մենք՝ մեծ թե փոքր, պարտավոր ենք խնայողաբար օգտագործել բնությունը, անաղարտ պահել այն:

Հարցեր

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

 Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր

3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում

Ձկների համար պետք է տարացք, ջուր,  ֆիլտր և կերակուր, իսկ վայրի կենդանիների համար պետք է շատ տարացք, վայրի կենդանիների համար պետք է սեփական տուն և տարացք, ավելիլավ կլինի, որ բերել տուն միյանքամից ընտանի կենդանի որը մեծացել է տանը կա հատուկ խանութներում: