Մաթեմատիկա

338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
վերցված թերթիկի համարը կլինի 99։

Պատասխան-1/150

310. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

Պատասխան-1/2

342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա,
որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։

Պատասխան
ա-3/5
բ-2/5
գ-0, Զամբյուղում դեղին խնձոր չկար

343. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է
լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր
կլինի։

Պատասխան-28/31

348. 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների,
որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։

2+3=5

30:5=6

6*2=12

6*3=18

Պատասխան- 12սմ, 18սմ

Տնային

339. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան
լամպ գնելու հավանականությունը։

Պատասխան-1/20

341. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է
ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

Պատասխան-19/20

344. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում
են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր:

Պատասխան
ա-2/5
բ-1/5
գ-2/5

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով